>

Ախորժելի և համեղ ուտեստ կարտոֆիլով, որի համից պարզապես չեք կշտանա

Անհրաժեշտ է․




Քոչարյանի զոհերը

Կարտոֆիլ — 600 գր,
Սոխ — 150 գր,
Հավի ֆիլե — 500 գր,
Պանիր — 250-300 գր,
Սխտոր — 3-4 ատամ,
Թթվասեր — 250-350 մլ,
Մայոնեզ — 2 ճ․գ․,
Աղ, պղպեղ, համեմունքներ — ըստ ճաշակի։





Պատրաստումը․

1. Նրբորեն մանրացրեք հավի ֆիլեն: Կտրատեք սխտորը: Ավելացրեք մայոնեզը, հավը, սխտորը, աղը, պղպեղը և համեմունքները: Ամեն ինչ լավ խառնեք և թողեք 20 րոպե:


2. Կտրեք սոխը բարակ օղակներով: Պանիրն անցկացրեք քերիչով: Ավելացրեք թթվասերը (թթվասերը կարող եք փոխարինել սերուցքով), աղ, պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի և լավ խառնեք:

3. Կարտոֆիլը կտրեք բարակ շերտերով: Յուղված ձևամանի մեջ դասավորեք մեկ շերտ սոխ, իսկ դրա վրա կարտոֆիլի մկ շերտ:

4. Կարտոֆիլի վրա քսեք թթվասերով և համեմունքներով պատրաստված սոուսը, և դրա վրա սերտորեն դասավորեք հավի ֆիլեն:



5. Վերևում շաղ տվեք քերած պանիր, և կրկնեք շերտերը, մինչև բաղադրիչներն ավարտվեն: Վերևում առատորեն շաղ տվեք պանիր:

6. Տեղադրեք նախապես տաքացրած ջեռոցում և թխեք 35-55 րոպե: Դանակով կամ ատամի փայտիկով ստուգեք պատրաստվածությունը:

7. Թույլ տվեք ուտեստը մի փոքր սառչի և մատուցեք:

Բարի ախորժակ․․․

Сообщение Ախորժելի և համեղ ուտեստ կարտոֆիլով, որի համից պարզապես չեք կշտանա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->