>

Նաիրի Հոխիկյանը գրում է. Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը մայիսի իննին նամակ է ուղարկել հետևյալ տեքստով․




Քոչարյանի զոհերը

«Նաիրի Հոխիկյան, Դուք հայտնի լրագրող եք, սակայն ֆաշիստ եք։ Դուք, վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը ու մյուս ֆաշիստները չեք կարողանա մեզ կանգնեցնել։ Ադրբեջանում ձեր դեմ քր եական գործ է հարուցված, ու մենք զգուշացնում





ենք՝ չանել այնպիսի հայտարարություններ ու արարքներ, որոնք կհակասեն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Դուք լավ գիտեք, որ հաջորդ պատե րազմն էլ մեր օգտին է լինելու։ Աղքատը ավելի լավ է՝ մեկ ձի ունենա, քան ոչ մի բան չունենա»։


Դասական ձևակերպումներ են՝ աշխատող մարդկանց վախեցնելու ու կանգնեցնելու համար։ Թշն ամու մեդիադաշտը ողողված է նամակում նշված անձանց գործունեության մասին հրապարակումներով։ Դա լավ ցուցիչ է՝ հասկանալու համար, որ ճիշտ ուղու վրա ենք։



Ու քանի որ ադրբեջանցի գործիչն ինձ զրկել է պատասխան նամակ գրելու հնարավորությունից, արձագանքեմ այստեղ՝ իր լեզվով ու իրեն հասկանալի մեկ այլ ասույթով․ Pul yoksulluğu müvəqqəti bir fenomendir, beyindəki yoxsulluq əbədi bir faciədir (Փողի աղքատությունը ժամանակավոր երևույթ է, իսկ ուղեղի աղքատությունը՝ հավերժական ողբե րգություն)։ Ամուր եղեք ազգային ու հայոց պետականության հզորացման ոգով, ամպրոպից հետո մի՛շտ արև է ծագում։

Сообщение Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Թեմուր Ալիևը նամակ է ուղարկել հետևյալ տեքստով․.. Նաիրի Հոխիկյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->