>

Ստեղծված իրավիճակը, ըստ Փաշինյանի, լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը,




Քոչարյանի զոհերը

համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը,





իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ԱԽ նիստում ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին,


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:



«Միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ. դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամանյին իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար», — հանձնարարել է Փաշինյանը։

Сообщение Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->