>

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Ինչպես հայտնում են Ելիսեյան պալատից, Ֆրանսիան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ։




Քոչարյանի զոհերը

«Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացումը»,- հայտնել են Մակրոնի աշխատակազմից:





«Ֆրանսիան ձգտում է տարածաշրջանում լարվածության թուլացմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ այդ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման նպատակով»,- ընդգծել են Ելիսեյան պալատում:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:


Նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ-ին դիմելու մասին։



ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Սյունիքի մարզում լարվածության աճին:

Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չսահմանազատված հատվածի շուրջ լարվածության աճի մասին տեղեկություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև հաղորդակցություն է տեղի ունենում և զսպվածության կոչ ենք անում իրավիճակը խաղաղ ճանապարհով ապաէսկալացնելու համար», – նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Сообщение Մակրոնն ու Փաշինյանը խոսեցին․ Կտրուկ քայլին ընդառաջ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->