>

Կարմիր լոբով աղցան. Երեք համեղ բաղադրատոմսեր, որոնք պատրաստվում են ընդամենը 5 րոպեում

Լոբի, եգիպտացորեն և շպրոտ․

Բաղադրությունը․




Քոչարյանի զոհերը

Լոբի պահածոյացված 0,5 բանկա
Եգիպտացորենի պահածոներ` 0,5 բանկա
Շպրոտը յուղի մեջ 1 բանկա
Մաղադանոս։


Պատրաստումը․





Շպրոտը յուղի հետ միասին լցրեք մեծ ափսեի մեջ: Ապա պատառաքաղով խառնեք:

Ավելացրեք եգիպտացորենը և լոբին:

Մաղադանոսը մանրացրեք, լցրեք մնացած բաղադրիչների վրա: Ավելացրեք աղ ըստ ճաշակի և խառնեք:

Լոբի, եգիպտացորեն, սխտոր և չորահաց․

Բաղադրությունը․


Պահածոյացված լոբի 1 բանկա
Պահածոյացված եգիպտացորեն 1 բանկա
Սխտոր 2-3 մեխակ
Կանաչի (մաղադանոս, համեմ)
Մայոնեզ
Աղ, պղպեղ` ըստ ճաշակի
Չորահաց։

Պատրաստումը․

Խորը ամանի մեջ միացրեք լոբին և եգիպտացորենը:

Սխտորը ճզմեք: Կտրեք կանաչիները:



Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք մայոնեզ, աղով և պղպեղով` ըստ ճաշակի:

Մատուցելուց առաջ ավելացրեք չորահաց: Գնվածի փոխարեն կարող եք պատրաստել տանը։

Լոբի, սունկ և ապխտած երշիկ․

Բաղադրությունը․

Պահածոյացված լոբի 1 բանկա
Պահածոյացված շամպինիոն 0.5 բանկա
Ապխտած երշիկ 100-150 գր
Սոխ 1 հատ
Բուսական յուղ 2 ճ․գ․
Մայոնեզ, աղ, պղպեղ` ըստ ճաշակ։

Պատրաստումը․

Կտրեք երշիկը շերտերով, սոխը` կիսաշրջանաձև։

Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք բուսական յուղ, մայոնեզ և համեմունքներ: Խառնեք և զարդարեք կանաչիներով: Բարի ախորժակ։

поделись с друзьями


от admin

-->