>

«Ինձ միացած կամավորականների հետ փակել ենք ճանապարհը Սյունիքի մարզի էն հատվածում, որտեղ ես գտնվում եմ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Մոնախ մականունով Արթուր Եպիսկոպոսյանը՝ ընդգծելով, որ պահանջը մեկն է՝ Սյունիքի սահմանապահ գյուղերը պետք է բերել մшրտшկան վիճակի, գյուղացիներին զինել:

«Ժողովրդից իրավիճակը թաքցվում է, իսկ մենք ասում ենք՝ ինչ է կատարվում:




Քոչարյանի զոհերը

Մենք պահանջում ենք զ ինել գյուղացիներին, կամավորական շարժումներին և տալ մшրտшկան խնդիր: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, սա քաղաքական ակցիա չէ:





Ուղղակի ես այլ տարբերակ չունեմ. երկրորդ օրն ա՝ գոռում եմ, ճղում եմ, ներքին կարգով զանգում եմ. ոչ մի բան չի ստացվում: Մեզ չեն ուզում զինեն, որ Սյունիքը տան»,- հայտարարել է Եպիսկոպոսյանը:


Նշենք, որ ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ Մոնախի գլխավորած ստորաբաժանման և տեղի բնակիչների միջև, վերջինները պահանջում էին բացել ճանապարհը:

Հարցին, թե ի՞նչ գործ ունեն և ինչո՞ւ են փակել ճանապարհը, Մոնախը բարձր տոնով հայտարարեց. «Ես եկել եմ քեզի պաշտպանելու»:



«Մենք կպահենք մեր գյուղը»,- ասաց քաղաքացիներից մեկը: «Լո՞ւրջ ես ասում, բա ո՞ւր եք մինչև հիմա, որտե՞ղ եք: Մի ամիս ա ստեղ եմ, ի՞նչ եք անում»,- բղավեց Եպիսկոպոսյանը:

The post «Զինե՛ք գյուղացիներին». Մոնախն իր ստորաբաժանման հետ փակել է ճանապարհը appeared first on Amnew.site | լրատվական կայք.

поделись с друзьями


от admin

-->