>

ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարեց, որ կարծում էր՝ ԱԺ-ն պետք է միասնական հանդես գա։

«Խորհրդի նիստի ժամանակ քննարկում էինք, տպավորություն կար, որ հավաքվում ենք միասնականություն ցույց տանք։

Եկել՝ նստել ենք ստեղ, առաջին ելույթից սկսած՝ քաղաքական շահարկումներ, քարոզարշավը բերել դրել եք ստեղ՝ իբր Սյունիքն եք պահում, արա»,-նշեց նա՝




Քոչարյանի զոհերը

հավելելով, որ թշնամու ուղղությամբ «կրակելու» փոխարենը ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են կրակոցները։






Նա նշեց, որ եթե այն փողը, որը ծախսվում է իշխանության վրա կեղտ շպրտելու համար, ծախսվեր

պատերազմի ժամանակ, ապա շատ ավելի լավ արդյունքներ կգրանցվեր։ Ալեն Սիմոնյանը միասնականության կոչ արեց։

«Եկեք միասնական լինենք, մեր նավը փոթորիկի միջով է անցնում։ Փոթորիկ է, տարածաշրջանային, համաշխարհային մեծ փոթորիկ է Իսրայելում, Միջին Արևելքում։


Պետք է հավաքվենք, կպնենք իրար ու էս մեր նավը պահենք ու գնանք առաջ։ Գա՞մ ու էդ խրորխտ ելույթ ունեցողների մասին պատմեմ, թե ով ինչ էր խոսում,

ոնց էր լռում գլուխը կախ, ոնց էր դողդողում իշխանության ներկայացուցիչների զանգերի ակնկալիքներից, թե ոնցա հիմա

փորձում իր կյանքը դասավորել, որ արևի տակ իր տեղը գտնի։ Վերջացրեք էս ամեն ինչը»,-հորդորեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սեղանին դրված է ՀՀ անվտանգությունը։



Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:

Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:

Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել

ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Сообщение Իբր Սյունիքն եք պահում, արա․ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->