>

Այտուցներից, հեղուկի կուտակումներից և ավելորդ քաշից ազատվելու համար հրաշալի բաղադրատոմս: Օգտագործեք այս համեղ ըմպելիքն ու ապրեք առողջ և առանց խնդիրների

Ըմպելիքը համեղ է և գերարդյունավետ: Դա նաև կբարելավի մաշկի վիճակն ու տեսողությունը:




Քոչարյանի զոհերը

Այս բաղադրատոմսը կօգնի Ձեզ վերացնել օրգանիզմի ավելցուկային հեղուկը և արագ և արդյունավետորեն ակտիվացնել դետոքսիկացման գործընթացը: Էլ չենք ասում, եթե այս բնական միջոցը պարբերաբար օգտագործեք, Ձեր մաշկի և մազերի վիճակում զարմանալի փոփոխություններ կնկատեք:





Այս ըմպելիքը պարունակում է մեր օրգամիզմի համար անհրաժեշտ սննդանյութեր և բարենպաստ ազդեցություն ունի ընդհանուր առողջության վրա: Եվ ամենակարևորը, դա կօգնի վերացնել հեղուկի կուտակումն օրգամիզմում, ազատվել այտուցներից և ավելորդ քաշից:

Բաղադրատոմսը շատ պարզ է, և բոլոր բաղադրիչները էժան են ու մատչելի ամբողջ տարվա ընթացքում:


Բաղադրությունը․

1 փոքր փունջ մաղադանոս (մոտ 10-12 ճյուղ)
1 միջին չափի գազար
1 նարինջ և 1/4 կիտրոն
1 ճաշի գդալ կտավատի սերմ
Մաքուր ջուր (մոտ 100-150 մլ)։



Հյութացրեք նարինջը և կիտրոնը: Այս հյութը լցրեք բլենդերի մեջ, մանրացրեք գազարը և լցրեք հյութի վրա: Ավելացրեք կտրատված մաղադանոսը, կտավատի սերմերը և ջուրը:

Ամեն ինչ շատ լավ հարեք բլենդերի մեջ: Քամեք (ըստ ցանկության) և անմիջապես խմեք: Խորհուրդ է տրվում չավելացնել ոչ մի քաղցրացուցիչ, քանի որ դա էապես կնվազեցնի ըմպելիքի արդյունավետությունը:

Պարզապես խմեք օրական 1 բաժակ այս հյութից՝ արդյունքները զգալու համար: Առաջին շաբաթվա ընթացքում Ձեզ լավ կզգաք և Ձեր քաշը կնվազի: Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում պատշաճ սնուցում և ֆիզիկական ակտիվություն:

Сообщение Այտուցներից, հեղուկի կուտակումներից և ավելորդ քաշից ազատվելու համար հրաշալի բաղադրատոմս: Օգտագործեք այս համեղ ըմպելիքն ու ապրեք առողջ և առանց խնդիրների появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->