Ադրբեջանը արձшգանքել է ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ — ingablog

Ադրբեջանը արձագանքել է ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ։


Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։


«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ, «անհիմն է», դա գործընթացը քաղաքականացնելու փորձ է, Բաքուն շարունակում է բանակցությունները Երևանի հետ»,- հայտարարել է Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

4STOPPED
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:


Сообщение Ադրբեջանը արձшգանքել է ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями

от admin