>

«Ես համոզված եմ, որ Սյունիքում իրավիճակը կկարգավորվի, սակայն և այնպես պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։

Անգամ եթե նետ և աղեղով մնանք, մենք պետք է պատրաստ լինենք պատ երազմի մեր հայրենիքը, տունը, ընտանիքը, երկիրը, պետականությունը պահելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ասաց ազատամար տիկ, Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։

Ազատամար տիկի խոսքով ամեն դեպքում ինքը լրջագույն վտա նգներ, զարգացումներ Սյունիքից չի սպասում, քանզի այդ զարգացումների տակ ուրիշ ենթատեքստ է տեսնում.




Քոչարյանի զոհերը

«Ես այստեղ մի քիչ առավել շատ քաղաքական մուխլիոժ խաղեր եմ տեսնում հայաստանյան ընդդիմադիր դաշտի ու ՌԴ-ի կողմից, ավելի գեոպոլիտիկ՝ ռուս-թուրքական շրջանակի կողմից խաղ՝ ընդդեմ Ամերիկայի՝ փակել Իրանի





ճանապարհը ու այլն։ Գեոպոլիտիկ խաղերի մեջ ամեն մեկը իրենն է ուզում վերցնել։ Ուստի ես Սյունիքի դեպքերը համարում եմ հերթական ռազ մական կապիկությունը, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի պատրաստ չլինենք վատ զարգացումների։ Հակա ռակորդը տա ռապում է Հայաստանը գրավելու մոլուցքով ու մենք պիտի միշտ պատրաստ լինենք դրան»,-ասաց Խուդավերդյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչն է հուշում, որ Սյունիքիշ դեպքերում ներքաղաքական խաղեր կան նաև, ազատամա րտիկն ասաց, որ Զատուլինի խոսքը ինքը համարում է հայաստանյան ընդդիմության պատվերով խոսք, որից երևում է, թե իրենք ինչ զարգացումներ են պատրաստում ընդդեմ ՀՀ-ի և հայաստանյան իշխանությունների։

Ցանկանում եք ասել՝ հայաստանյան ընդդիմությունը պատրաստ է Սյունիքը կորցնելու գնով նույնիսկ գա՞լ իշխանության՝


հարցրինք.«Եթե նկատի ունենանք Արցախի պատ երազմը, մեր կրած պարտության պատճառները, ուրեմն հանգիստ կարող ենք ասել,որ նրանք ամեն ինչի պատրաստ են միայն թե տիրեն իշխանական աթոռին։

Ես պատ երազմից հետո շատ հստակ ասել եմ, թե մեր պարտության պատճառը որն է եղել ու ովքեր են եղել։ Այժմ նույն զիբիլը շարունակում է իր գործելաոճը մի բան էլ սկսել են հանդես գալ ընդդիմության անվան ներքո։



Դեռ իշխանության թալանի հոտը վրաներից չի վերացել արդեն ընդդիմություն են խաղում»,-ասաց Խուդավերդյանը՝ ավելացնելով, որ մեկ է, նրանք իրենց նպատակին չեն հասնի, քանզի չունեն ժողովրդի աջակցությունը։

Ժողովուրդը նրանց կողքին չի կանգնում, ժողովուրդը ապրում է իր հանապազօրյա կյաքով ու բուժում է պատ երազմյան վերքերը. «Ընդդիմություն խաղացողները լավ կանեն լքեն ՀՀ-ն։ Հայ ժողովրդի համար իրենք երբևէ լավը չեն եղել, ժողովրդի մատից մի փուշ չեն հանել, ժողովուրդը զզվում է

իրենցից և նրանց կողքին երբևէ չի կանգնի։ Այնպես որ, ես համոզված եմ, որ միանշանակ Սյունիքի միջ ադեպը հարթվելու է։ Սակայն կրկնում եմ՝ Հայաստանը նաև պետք է ամեն րոպե, ամեն ժամ պատրաստ լինի ցանկացած զարգացման առանց խու ճապի, առանց ազգաբնակչության մոտ խու ճապ առաջացնելու։ Ամեն երկիր պարտավոր է որպես պետություն իր սահմանները պաշտ պանելու, պետականությունը պահելու համար»,-եզրափակեց Արա Խուդավերդյանը։

Աղբյուրը

The post Ես պատերազմից հետո շատ հստակ ասել եմ՝ մեր պարտության պատճառը որն է եղել և ովքեր են եղել, և նորից եմ ասում, որ… Կոռնիձոր ջոկատի հրամանատարի ՍԵՆՍԱՑԻՈՆ հայտարարությունը appeared first on Amnew.site | լրատվական կայք.

поделись с друзьями


от admin

-->