Ադրբեջանական կողմը լկտի պահանջներ է դրել հայկական կողմի առաջ՝ պահանջում են իրենց հանձնել Տավուշում 8 գյուղ և Տիգրանակերտ գյուղը — ingablog

Բանակցությունները Սև լճի հետ կապված մտել են փակուղի:



Բանն այն է, որ ադրբեջանական կողմը լկտի պահանջներ է դրել հայկական կողմի առաջ՝ պահանջում են իրենց հանձնել Տավուշում 8 գյուղ և Արարատում Տիգրանակերտ գյուղը, որը Նախիջևանին սահմանակից է: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:


Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանցի շուրջ 250 զինծառայողներ շարունակում են մնալ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։

Երեկ կայացած բանակցություններին մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։


Հանդիպումը, սակայն, արդյունքներ չի ունեցել և կշարունակվի նաև այսօր։


Հայաստանը նաև պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

Сообщение Ադրբեջանական կողմը լկտի պահանջներ է դրել հայկական կողմի առաջ՝ պահանջում են իրենց հանձնել Տավուշում 8 գյուղ և Տիգրանակերտ գյուղը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями

от admin