>

Գեներալ Ռուսամ Մուրադովի գլխավորությամբ ընթացող բանակցություններն ավարտվել են։ Արդյունքներն արդեն հայտնի են։

Առաջիկա ժամերի ընթացքում ադրբեջանական կողմը կսկսի հանել իր զորքը Սյունիքի սահմանային` Սև լճի տարածքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է իրադարձությունենրին մոտ կանգնած աղբյուրը։




Քոչարյանի զոհերը

«Բանակցություններն արդեն ավարտվել են, շուտով Ադրբեջանի ԶՈւ–ն դուրս կբերվի Սև լճի տարածքից»,–ասաց մեր աղբյուրը։





Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս հաստատել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ մինչ այս պահը այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։


Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։



Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

The post Առաջիկա ժամերին ադրբեջանական կողմը կսկսի հանել իր զորքը Սյունիքի տարածքից. Sputnik Արմենիա appeared first on Amnew.site | լրատվական կայք.

поделись с друзьями


от admin

-->