Զայրույթս մեծ է․ տեղեկացնում եմ, որ այլևս եկեղեցու մուտքն էլ է վճարովի․ փաստաբան․ ֆոտո — ingablog

Փաստաբան Թամարա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հարգելիներս, անկեղծ չէի ուզում բարձրաձայնել, բայց զայրույթս մեծ է ու վստահ եմ՝ շատերդ էլ նման կերպ եք արձագանքելու:


Թվում էր թե էլ ոչինչ չի զարմացնելու, բայց…

Տեղեկացնում եմ, որ այլևս եկեղեցու մուտքն էլ է վճարովի (անձը 700 դրամ), ուղիղ այդքան պահանջեցին մեզանից որպեսզի թույլատրեն Աստծո տուն մտնել:

Հարգելի պատասխանատուներ՝ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, ուրիշ բիզնես չկա՞։ Եկեղեցու մուտքը վճարովի․․․»,-նշել է նա։


Նշենք, որ եկեղեցին հայտնի է նաև Վահրամաշեն անունով, այն կառուցել է Վահրամ Պահլավունին։ Գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում։

поделись с друзьями

от admin