>

Ես ուղղակի հրաժարվում եմ հավատալ, որ մարդ արարածը էնքան կարող է կորցրած լինել կյանքի հետ թելը, որ հանգիստ կարողանա տեսնել օր օրի ահագնացող ատելությունն իր նկատմամբ ու ցինիկաբար դիմադրել , որ կարող է հանգիստ լսել իր հասցեին հնչող զազրելի արտահայտություններն ու հանգիստ ապրել, որ երեկվա տեսած֊լսածից հետո կերած հացը կուլ կգնա, կոկորդին չի կանգնի, գլուխը կդնի բարձին , դեռ կհանդգնի արտահայտվել՝ թե բա֊ չհամարձակվեք մեզ վախեցնել և այլն։


Էստեղ վստահաբար ուրիշ պատճառ կա. Կամ հոգեկան հիվանդ են կամ , իրականում, տակները շատ ավելի սարսափելի կեղտեր կան , որ մեր երևակայությունը չի բավականացնում պատկերացնել , ու շղթայական կապով բոլորը կապված են, մեկն ընկավ, դոմինոյի պես՝ բոլորը կտապալվեն , կյանքի գնով դիմադրում են։







Քոչարյանի զոհերը

Երկու դեպքում էլ՝ հրաժարվում եմ հանդուրժել ։ Ինձ չի կարող ղեկավարել, ինձ համար օրենքներ ընդունել ո’չ տականքը, ո’չ հոգեկան հիվանդը ։ Այո’, ես ինձ թույլ տվեցի գրել վիրավորական բառ , որովհետև այլևս կասկած չունեմ, որ դա այդպես է։


Էն «ծտին» ասեք, որ նախիրը ինքն է ու իր շրջապատը , իսկ փողոցում մի ժամում իր գործերը թողած ժամերով սոված֊ ծարավ֊հոգնած կանգնած մարդիկ հաստատ գիտեն, թե ինչու են եկել իրար հրմրում , որ մտնեն ներս , ու, հաջորդ անգամ, դուռը կոտրելուց էլ չեն նայելու մեզ ։

Ինձ էլ , ձեզ պես, ամենաշատն անհանգստացնում է Փաշինյանի հրաժարականի փաստը, քանզի բոլորս էլ գիտենք , որ վտանգը մեծ է , դիմացիններս մարդ չեն, բայց քանի որ , ի հեճուկս ամիսներ շրջանառվող բամբասանքների ( անփորձ ջահել անգրագետ կառավարություն) ,Նիկոլի հիմնական թիմը «մոզգ» են , երևի գիտեն, թե ինչ են անում ։ Ես գիտեմ , թե ես ինչ եմ անելու. Չեմ քնել գիշերը , բայց , պետք լինի , չեմ քնելու ևս մի քանի ամիս, փողոցում կլինեմ , բայց սևերը պիտի չհաղթեն ։ Այո’, սա հենց սև ու սպիտակի պայքար է ! Գիտեիք, դրա համար էլ անմիջապես ձեզ վրա վերցրեցիք ու խորապես նեղվեցիք ։))) ԱԺժջան


Վերջ, էլ չասեք ժողովրդավարություն , թող գրողի ծոցը կորչի էսպիսի քաղաքական «հավասարակշռությունը» ։ Թե բա՝ հրաժարական տամ, չմտածեն աթոռից եմ կառչած ։)))) մեզ հետաքրքիր չի, թե ինչ կմտածեն !!! Իրենց հետաքրքիր ա՞, թե մենք ինչ ենք մտածում , դե լա՜վ էլի ։))

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->