Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը». Արփինե Հովհաննիսյան — ingablog

«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը». Արփինե Հովհաննիսյան


Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր է` հետևում եմ Սյունիքի շուրջ իրականում և Ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին: Առանձնացնեմ մի քանի փաստ ու դիտարկում.


1. Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր:


2. Իշխանությունն ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը հալվում է շոգին արևի տակ մնացած պաղպաղակի պես:

3. Իշխանության ու նրա պարագլխի լռությունը կամ մերթընդմերթ արվող անպտուղ պոռթկումներն ակնառու են դարձնում, որ իրենք կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակն այնքան վատն է մեզ համար, որ պատեհ պահի են սպասում կա՛մ ընդդիմության որևէ սխալի, որ շեղեն:

Իշխանություն/ընդդիմություն ֆեյսբուքյան և հեռուստատեսային տեղեկատվական մարտերի ֆոնին չափազանց կարևոր է ՀՀ շարքային ու ոչ այնքան տեղեկացված քաղաքացու վստահությունը շահելը:

Ընդդիմությունը մի ուժեղ գործիք ունի` անգամ նվազագույն չափազանցություն, մանիպուլյացիա թույլ չտալ: Իշխանական խունտան դա է ցանկանում: Նրանք դա են վաճառում իրենց լսարաններին: Դասական կիսաճշմարտությունները նախկին արդյունավետությունը չեն կարող ունենալ: Միջին վիճակագրական մարդը սկսում է չհավատալ ՈՉ ՈՔԻ:


Դրանից շահում է իշխանությունը:


Ասում եմ սա որպես այս ոլորտը երկար ժամանակ ուսումնասիրող ու հենց այս թեմայով միայն նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 300 երիտասարդների հետ հանդիպած մարդ:

Ամենազգայուն թեմաներով այս օրերին պետք է լինել ճշգրիտ ու շահել մարդկանց վստահությունը»:

Сообщение Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը». Արփինե Հովհաննիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями

от admin