ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կոշտ հայտարարությունը․ Դե հիմա խոսացեք — ingablog

2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում:



Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:


Նշենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել:

Ալիեւը հայտարարել էր նաեւ, թե իբր «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:


«Հայտնի է նաեւ, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:


Իսկ, թե ինչ դիրքորոշում ունի ռուսական կողմն այս հարցի վերաբերյալ, Գրիգորյանի գրասենյակից ասացին, որ աշխատանքային խմբում ներգրավված այլ կողմերի դիրքորոշումները չեն մեկնաբանում:

Сообщение ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կոշտ հայտարարությունը․ Դե հիմա խոսացեք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями

от admin