>

Hraparak.am-ի տեղեկություններով` Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։




Քոչարյանի զոհերը

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ այսօր Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վերին Շորժայի համայնքապետից, սակայն նա ասաց, որ չգիտի, և խորհուրդ տվեց պաշտպանության նախարարությունից ճշտել։





Կապվեցինք նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել, Թովմասյանը պատասխանեց․

«Ես սահմանից շարունակում եմ մտահոգիչ տեղեկություններ ստանալ, և սպասում եմ պաշտոնական բացատրությունների»։


Տեղեկությունը հաստատեց Վարդենիսի բնակիչ, որը սպա է, ասաց, որ ադրբեջանցիները առաջ են եկել, և մեր դիրքը հայտնվել է նրանց թիկունքում, իսկ զինվորներից տեղեկություն չունի»,- գրում է կայքը։

Իրավիճակը Սյունիքում՝



«Սյունիքում պրոցես է գնում, հիմա ոչինչ չեմ ասի, որ չխանգարեմ»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք Սև լճի հատվածից հետ են գնում Ադրբեջանի զինծառայողները։

Նշենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ հրապարակեց այսօր ԱԽ նիստում ունեցած իր ելույթը, որտեղ ընդգծում է, որ մայիսի 14-ից սկսած Ադրբեջանի զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, և կա նախանշան, որ այդ պրոցեսը կշարունակվի այսօր։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈՒ մի քանի խմբեր հատելով Հայաստանի սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ առաջացել են նշված մարզերի մի քանի բնակավայրերի ուղղությամբ

поделись с друзьями


от admin

-->