>

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են խորհրդի մամուլի ծառայությունից։




Քոչարյանի զոհերը

Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:





Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որեւէ հիմնավորվածություն չունեն:


Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ եւ ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:



Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Сообщение ՀՀ ԱԽ քարտուղարի կոշտ հայտարարությունը․ ՀԱՊԿ որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->