>

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է 1997 թ. պայմանագրով ռազմական օգնություն տրամադրելու

վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ հարցին: Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անխտիր կատարման կողմնակիցն է։




Քոչարյանի զոհերը

«Դուք գիտեք, որ ռուսական ու հայկական կողմերը մշտական կապի մեջ են։ Մենք մշտական կապի մեջ ենք նաև Բաքվի հետ։





Նախագահը կողմնակիցն է, որ եռակողմ պայմանավորվածություններն անխտիր կատարվեն։ Այժմ աշխույժ ջանքեր են գործադրվում լարվածության թուլացման ու իրավիճակի կարգավորման համար», ասել է Պեսկովը։


Մենք գրել էինք, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը, մերժելու են Հայաստանի դիմումները: Պուտինի խոսնակի հայտարարությունը նշանակում է ոչ միայն մերժում, այլեւ Հայաստանին Մոսկվա-Բաքու եռակողմ կոչվող պայմանավորվածությունների պարտադրում, մասնավորաբար «Մեղրիի միջանցքը»:

Պարտադրանքը տեղի է ունենում հայ զինծառայողների պատանդառության, հայ ինքնության դեմ գրոհների, Բաքվի զինված նախաձեռնությունների միջոցով:

Վատ չէ, որ Փաշինյանը դիմել էր թե ՀԱՊԿ-ին, թե Ռուսաստանին. ջրերը պարզվում են բոլորի համար, այդ թվում՝ Փաշինյանի, որը «Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգ կառուցելու» եւ «Հայաստանի սահմանները ՀԱՊԿ



պատասխանատվության գոտուն համապատասխանեցնելու» հույսեր ուներ: Թեեւ, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստին Փաշինյանը դեռ պնդում էր, որ «մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ»:

Եվ ոչ մի խոսք խնդիրը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու մասին, որն առաջարկել էր Ֆրանսիան՝ որպես միակ հնարավոր լուծում, եւ որը պնդում են ԱԽ 5 մշտական անդամներից արդեն 3-ը, որը ոչ այլ ինչ է, քան ռուս-թուրքական կաղապարներից դուրս անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանության Հայաստանի հնարավորությունը:

Сообщение Ռուսաստանը մերժե՞ց պայմանագրային պարտшվորությունները Հայաստանի հանդեպ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->