>

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջելով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը: Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։




Քոչարյանի զոհերը

Ռուսաստանը կաջակցի Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանին լարվածությունը կարգավորելու հարցում, եթե այդպիսի խնդրանք ստանա երկու պետություններից: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





«Դա նորմալ իրավիճակ է, երբ ինչ-որ պարագայում կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության խնդրանքով, առավելեւս մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Ուստի, եթե այդպիսի դիմում ստանանք երկու մասնակից կողմերից, ոչ թե միայն մեկ կողմից, ես նկատի ունեմ Ադրբեջանից եւ Հայաստանից, այդ ժամանակ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, ինչպես կարող ենք», ասել է նա:

Ռուդենկոն հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին Դուշամբեում կքննարկեն լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին՝ Հայաստանի տարածք ներխուժման պարագային պայմանագրային պարտավորությունների կատարման համար: ՌԴ ԱԳ փոխնախարարը բացահայտ ասում է, որ Հայաստանի դիմումը ոչինչ է, եթե Բաքուն չդիմի:


Ստացվում է, որ ԱՄՆ-ն պահանջում է ադրբեջանական զորքերի դուրս բերում եւ գերիների վերադարձ, իսկ Ռուսաստանը սպասում է Բաքվի դիմումին՝ դրան ստորադասելով իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, գերիների վերադարձի հարցն էլ դարձնելով շանտաժի առարկա՝ «եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարմամբ»։



Ջրերը սկսել են պարզվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանույթյունը ճանաչելուց եւ այդ կապակցությամբ Ռուսաստանի ջղաձգություններից հետո։ Հիմա Մոսկվան ոչինչ չի թաքցնում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը: Սալիվանն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտնել է, որ իրենց համար կարեւոր է Հայաստանի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովն երեկ հայտարարել է, որ սահմանային վեճը լուծվելու է Ռուսաստանի «քարտեզային» աջակցությամբ։

facebook sharing button
twitter sharing button

 

поделись с друзьями


от admin

-->