>

Մեր տեղեկություններով, երեկ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) կողմնակիցները:

Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) եւ Ավշարի Արայիկի միջեւ. պատգամավորները սկսել էին հայհոյանքներ հնչեցնել ցուցարարների հասցեին:




Քոչարյանի զոհերը

 




 

Միջադեպից մանրամասներ է պատմել նաեւ դեպքի վայրում եղած դերասան Արմեն Ավետյանը: Նրան նույնպես քաշքել են եւ վնասել իրեն պատկանող մեքենան:


Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել։

 

«Ազգային ժողովի նիստերի դահլիճից Նիկոլ Փաշինյանի հորդորով տրվեց ԱԺ-ում գտնվող պատգամավորներին, այսպես ասած, մարդասիրական միջանցք, որ նրանք չհանդիպեին ժողովրդի դիմադրությանը եւ այդ ահեղ դիմադրությունը, անշուշտ անհետեւանք չէր մնա: Ուրեմն՝ անհետեւանք չմնաց նաեւ այն փաստը, որ նրանք Նիկոլ Փաշինյանի եւ թավշյա հեղափոխության ներկայացուցիչներին սխալ հասկացան, եւ այս ամենը հետ քայլ որակեցին: Դուրս գալով Ազգային ժողովից, երբ բոլորը արդեն խաղաղ իրենց մեքենաներն էին նստում, այդ թվում՝ ես եւ իմ ընկերները, նրանք 10-15 հոգուց բաղկացած հրոսակախմբով, կատաղած, հայհոյելով, ամենածանր հայհոյանքներով, ծնող հայհոյելով այն մարդկանց, ովքեր ներկա էին այդտեղ, ասելով՝ սրանք ով են, ինչ են եկել ես սրանց ծնողը…: Հանկարծ իրենց հայացքները հառեցին ինձ, ես մեքենայի մեջ էի, բա՝ ի՞նչ ես ասում, ի՞նչ կա, ես էլ ասեցի՝ էդ ո՞ւմ եք հայհոյում, ու նույնը կերպ, նույն բառերով պատասխանեցի իրենց: Դրանից հետո հետեւեցին քաշքշոցներ, փորձում էին ինձ մեքենայից դուրս բերեին, չնայած նրան, որ վախեցած էին իրենց գործողություններից, բայց այդ ամենի մեջ մեքենաս տուժեց. ինչ-որ մեկը իր հետքը թողեց իմ մեքենայի վրա՝ վնաս պատճառելով մեքենայիս: Հարցը նյութական վնասը չէ, այլ՝ բարոյական: …Մենք պետք է համացանցում արժանին մատուցենք Միհրան Պողոսյանին, Ավշարի Արայիկին եւ նրանց հետ ժողովրդին հայհոյող հրոսակախմբին»,- մանրամասնել էր Ավետյանը:


Այսօր պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նշելով, թե «ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ: Ոստիկանությունից, սակայն չմանրամասնեցին, թե ովքեր են ոստիկանություն բերված անձինք:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->