>

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմից 5 րոպե առաջ…

Այն որ իրականում առանց ոգևորության, բայց ստիպված, գնում ենք հերթական զինված բախման՝ արդեն ակնհայտ է։




Քոչարյանի զոհերը

Ընդ որում, վտանգն ավելանում է ամեն օրվա հետ։ Հատկանշական է, որ Սյունիք և Վարդենիս ներխուժելուց հետո, ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր բացարձակ չԷին անդրադառնում այս հարցին։





Այսինքն, սա ստուգողական քայլ էր, որի անհաջողության դեպքում, առանց ավելորդ էմոցիաների ու աղմուկի, ազերիներն ընդամենը հետ կգնային ելման դիրքեր։ Անշուշտ ալիևի համար սա հարմար տարբերակ էր՝ հասկանալու համար, թե Հայաստանի դաշնակիցները ինչի են պատրաստ հանում մեզ…


Եվ հիմա, երբ ՀԱՊԿ կոչվածը պոչ է խաղացնում, երբ Ռուսաստանն անհասկանալի խաղաղասիրական հայտարարություններ է տարածում ու փաստացի ապացուցում Հայաստան աշխարհը թուրքիայի հետ մեջ-մեջ անելու իր ծրագրերը, մեզ մնում է միայն մի բան՝ կռվել։ Կռվել ուղեղով՝ քանզի ոչ թշնամու չափ քանակ ունենք, ոչ էլ փող։

Կռվել ամենաանսպասելի, անկանխատեսելի ձևերով։ Փորձել օգտագործել հնարավոր բոլոր դաշնակցային առաջարկները։



Թքել միջազգային պարտավորությունների վրա և օգտագործել մեր լաբորատորիաներն ու մասնագետներին (ոչ ոք իրականում այդպես էլ չհիշեց ադրբեջանի ֆոսֆորային զենքի կիրառումը)։

Հրատապ կարգի բերել աշխարհազորը և վերջապես հանել հոգեբանության մեջից խեղճ ու պաշտպանվող ազգի գաղափարը՝ փոխարենը ներմուծելով ագրեսիվությունն ու ատելությունը թշնամու հանդեպ։

Հա, ես ուզում եմ որ իմ ազգը լինի գժոտ խենթ ու ագրեսիվ։ Ուզում եմ որ մեզանից վախենան։ Ուզում եմ որ Շուշի գալուց առաջ մի լավ մտածեն կարող ա հանկարծ հայերը գժվեն ու»:

Сообщение «Պատերազմից 5 րոպե առաջ». Վահե Տեր Մինասյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->