>

Ավարտին է մոտենում միավորվելու, դաշինքներ կազմելու շրջանը, մտնում ենք պառակտվելու, բաժանվելու փուլ։

Ինչպեսեւ կանխատեսել էինք՝ նախընտրական ցուցակների կազմման փուլում դաշնակիցներն ու

կուսակիցները սկսում են խռովել միմյանցից եւ հեռանալ։




Քոչարյանի զոհերը

Գրեթե ավարտուն տեսք է ստանում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը։






«Հայրենիք» կուսակցության անդամները զարմանքով տեղեկացել են, որ իրենք ցուցակի առաջին երկու տասնյակում չկան։

Ցուցակի առաջին մասը կազմվել է Սերժ Սարգսյանի եւ Իշխան Զաքարյանի կողմից։

Թեեւ նախապես Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքը չի լինելու ցուցակում, եւ ցուցակը կազմելու է Արթուր Վանեցյանը, բայց դանդաղ եւ

հուշիկ քայլերով նա գործընթացը վերցրել է իր ձեռքը։


Նախ որոշվել է, որ ցուցակը բաշխվելու է համամասնաբար՝ 5 հոգի Վանեցյանի թիմից, 5-ը՝ ՀՀԿ-ից։

Ապա խնդրել է, որ առաջին կնոջ տեղում դրվի իր երիտթեւի ներկայացուցիչը, եւ հաջորդ 5 կանանց տեղերը տվել է Վանեցյանին,

իսկ քանի որ «Հայրենիքում» շատ չեն կանայք, ստացվել է, որ ցուցակում հայտնվել են «օտար» կանայք՝

6-րդ համարն «Իմ քայլից» անկախացած Թագուհի Թովմասյանն է, 9-րդը՝ «Հանրապետությունից» անկախացած Թեհմինա Վարդանյանը,



12-րդը՝ դատական համակարգից «անկախացած» Կարինե Պետրոսյանը։

Ցուցակի 5-րդ համարը Իշխան Զաքարյանն է, առաջին տասնյակում է նաեւ գյումրեցի Մարտուն Գրիգորյանը։

Երկրորդ տասնյակում ձայն բերող ՀՀԿ-ականներն են կամ նրանց զավակները։

Իսկ «Հայրենիք» կուսակցության քաղաքական թիմը երրորդ տասնյակում է։

Այսինքն՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ մտնի 10-15 հոգի, ապա թիմը գլխավորելու է Արթուր Վանեցյանը՝

մի խումբ հանրապետականների եւ «Հայրենիքի» հետ կապ չունեցող մարդկանց հետ։

Դա նշանակում է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ստվերից կառավարելու է Սերժ Սարգսյանը։

поделись с друзьями


от admin

-->