>

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Պատերազմից 5 րոպե առաջ… Այն որ իրականում առանց ոգևորության, սակայն ստիպված, գնում ենք հերթական զի նված բախ ման՝ արդեն ակնհայտ է։ Ընդ որում, վտանգն ավելանում է ամեն օրվա հետ։ Հատկանշական է, որ Սյունիք և Վարդենիս ներխու ժելուց հետո, ադրբեջանական




Քոչարյանի զոհերը

լրատվամիջոցները մի քանի օր բացարձակ չԷին անդրադառնում այս հարցին։ Այսինքն, սա ստուգողական քայլ էր, որի անհաջողության դեպքում, առանց ավելորդ էմոցիաների ու աղմուկի ազերիներն ընդամենը հետ կգնային ելման դիրքեր։ Անշուշտ ալիևի համար սա հարմար տարբերակ էր հասկանալու համար, թե Հայաստանի դաշնակիցները ինչի են պատրաստ հանում մեզ…





Եվ հիմա, երբ ՀԱՊԿ — կոչվածը պոչ է խաղացնում, երբ Ռուսաստանն անհասկանալի խաղասիրական հայտարարություններ է տարածում եւ փաստացի ապացուցում Հայաստան աշխարհը թուրքիայի հետ մեջ-մեջ անելու իր ծրագրերը, մեզ մնում է միայն մի բան՝ կռ վել։ Կռ վել ուղեղով՝ քանզի ոչ թշնամու չափ քանակ ունենք, ոչ էլ փող։ Կռ վել ամեանանսպասելի, անկանխատեսելի ձևերով։


Փորձել օգտագործել հնարավոր բոլոր դաշնակցային առաջարկները։ Թքել միջազգային պարտավորությունների վրա ու օգտագործել մեր լաբորատորիաներն ու մասնագետներին (ոչ ոք իրականում այդպես էլ չհիշեց ադրբեջանի ֆոսֆորային զե նքի կիրառումը)։ Հրատապ կարգի բերել աշխարհազորը ու վերջապես հանել



հոգեբանության մեջից խեղճ եւ պաշտպանվող ազգի գաղափարը՝ փոխարենը ներմուծելով ագրեսիվությունն ու ատելությունը թշնամու նկատմամբ։ Հա ես ուզում եմ որ իմ ազգը լինի գժոտ խենթ ու ագրեսիվ։ Ուզում եմ որ մեզանից վախենան։ Ուզում եմ որ Շուշի գալուց առաջ մի լավ մտածեն կարող ա հանկարծ հայերը գժվեն ու…

 

поделись с друзьями


от admin

-->