>

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«ՀՀ սահմանների փոփոխության մասին որևէ թուղթ ոչ ոք իրավունքն չունի ստորագրելու՝ առանց ՀՀ իրավատիրոջ՝ ՀՀ քաղաքացիների համաձայնության, որը կարող է ստացվել միայն հանրաքվեով: Չկա ուրիշ մեխանիզմ: Ժամանակավոր իշխանություն ունեցողները, թեկուզ 5 տարով, կամ պաշտոնակատարները լիազորված չեն այդպիսի թուղթ ստորագրելու:





Այնքան կարևոր չէ, բայց սա էլ ասեմ. եթե ինչ-ինչ ճնշումների ազդեցության տակ է վարչապետի պաշտոնակատարը, պետք է դիմի քաղաքացիներին:


Եթե չի դիմում՝ մեղքն իր վիզը: Եթե ուժ ունենք, միայն հավաքական ուժն է, եթե թույլ ենք, ապա հավաքական ենք թույլ:



Առանց հանրությանը օգնության համար դիմելու և առանց հանրային արձագանքի անհնար է իմանալ, թե ով է թույլ՝ պաշտոնյա՞ն(ները), թե՞ հանրությունը, թե՞՝ երկուսը մեկտեղ:
Վերջ»։

Сообщение «Եթե ինչ-ինչ ճնշումների տակ է վարչապետի պաշտոնակատարը, պետք է դիմի քաղաքացիներին»․ Լ․ Բարսեղյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->