>

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այժմ ժամանակն է մտածել ապագայի մասին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն արմատապես փոխեց իրավիճակը տարածաշրջանում: Մենք չենք համագործակցել Հայաստանի հետ, քանի որ նրանք օկուպացրել էին մեր տարածքները: Այսօր Հայաստանում հասկանում են, որ սխալվել են: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և այժմ ժամանակն է մտածել ապագայի մասին», – ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:




Քոչարյանի զոհերը

Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների կարգավորման։





«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ՝ չնայած հասցված բոլոր վնասներին, մեր տարածքների 30-ամյա օկուպացմանը: Բայց մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարևաններ ենք և պետք է սովորենք ապրել կողք կողքի», – ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։



Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Сообщение Իլհամ Ալիևը համագործակցության առաջարկ է արել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->