>

Ինչպես հայտնի է, երեկ 67 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը: Ասում են՝ նախագիծ ներկայացնելու որոշումը կայացվել էր նախորդ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը:


Նկատենք, որ ՀՀԿ-ն վերջին անգամ նիստ էր անցկացրել հուլիսին:







Քոչարյանի զոհերը

Ըստ լուրերի՝ այդ օրը Սարգսյանն ասել է, որ ոչ մի կերպ չպետք է հանձնվել ու հնարավոր ամեն տարբերակ օգտագործել՝ արտահերթ ընտրությունների ժամկետները հետաձգելու համար:


Նշենք, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ևս, ՀՀԿ-ն առաջարկել էր վարչապետի թեկնածու չառաջադրել՝ ընտրությունները մայիսին անցկացնելու դեպքում:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ընտրություններն անցկացվելու են ամենաուշը դեկտեմբերին:


Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->