Եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018 թ.-ին այսքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա․ Ռոբերտ Քոչարյան — ingablog

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը գրառում է հրապարակել, որում ասվում է․


«Հնարավոր չէ ամեն ինչով նույն ծավալով զբաղվել։ Երբ ես ընտրվեցի նախագահ, թվերն այնպիսին էին, որ ինձ համար ակնհայտ էր, որ առաջնահերթությունը պետք է տալ երկրի տնտեսական վիճակին: Բյուջեն 300 մլն դոլար էր:


Ի՞նչ պետք էր անել այդ գումարով: Կենտրոնացել էի տնտեսական հարցերի վրա: Փորձել եմ ձևավորել թիմ, որը կզբաղվեր կրթությամբ, մշակույթով և այլն: Մարդիկ անում էին, բայց ես խորությամբ չէի մտնում մի շարք հարցերի մեջ:

Ինձ թվում էր, թե մենք շատ բարեփոխումներ ենք կատարել կրթական ոլորտում, բայց այսօր մարդիկ ասում են, որ ունենք կրթական մակարդակի անկում: Կամ բարեփոխումները ճիշտ չէին կամ տեղ չեն հասել:

Դժվարանում եմ ասել, բայց այդ առումով որոշակի մեղքի զգացում ունեմ: Մենք ուսումնասիրել ենք լավագույն փորձերը, դպրոցի կառավարման մոդելն ենք փոխել, ծնողներին ենք ներգրավել այդ գործընթացում, մի փոքր չեզոքացրել ենք նախարարության ուղղակի ազդեցությունը: Նույնը արել ենք համալսարաններում:


Ընդունել ենք Բոլոնիայի պրոցեսի բոլոր սկզբունքները, սկսել ենք դրանք հերթով կիրառել: Հսկայածավալ գումարներ ենք ծախսել դպրոցաշինության և վերանորոգման վրա: Բայց եթե այս ամենի արդյունքում դու չես գրանցում, որ բովանդակային առումով, դպրոցների և մարդկանց կրթական մակարդակը շեշտակի չի աճել, դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չես արել:

Сообщение Եթե մեր ժամանակ դպրոցների մակարդակը բարձր լիներ, 2018 թ.-ին այսքան մարդ այսպիսի մարդուն ձայն չէր տա․ Ռոբերտ Քոչարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями

от admin