>

Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, երկրում քաղաքական ճգնաժամը խորանալու է, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու սցենարը որևէ ուժի հետ չի համաձայնեցրել: Իսկ որևէ մեկն ասել է, որ ես այդ սցենարն իրենց հետ համաձայնեցրե՞լ եմ: Երեկ ես իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին և ասել եմ, թե ինչ ենք պատրստվում մենք անել: Իրենք էլ ասել են՝ այս իրավիճակում մենք չենք պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: Եվ ասել են շատ հստակ: Եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրել, թող փորձեն առաջադրել”,- ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Ըստ Փաշինյանի՝ դեկտեմբերին լինելու են ԱԺ արտահերթ ընտրություններ:




“Հիմա կա երկու տարբերակ՝ այդ ընտրություններին գործող խորհրդանական խմբակցությունները գնում են համագործակցության մթնոլորտում, կամ գնում են ոչ համագործակցության մթնոլորտում: Համագործակցության մթնոլորոտն այն է, որ մենք փորձում ենք բարելավել Ընտրական օրենսգիրքը և այլն, իսկ ոչ համագործակցության տարբերակն այն է, որ մենք ուղղակի գնում ենք ընտրությունների: Խորհրդարանը պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Եթե իրենք հակված լինեն աշխատել, թող աշխատեն”,- ասաց նա:


Հիշեցմանը, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել էր, թե պետք է ժամանակ տալ քաղաքական ուժերին պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սպասել, մինչև հեղափոխական էյֆորիան կանցնի, վարչապետը պատասխանեց. “Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում Հայաստանում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու: Դա չի նշանակում, որ 15 տարի Հայաստանում ընտրություններ չեն լինելու”:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ընտրություններն անցկացվեն մայիսին, վարչապետը պատասխանեց. “Նրանք, ովքեր ասում են՝ թող լինի մայիսին, ասում են՝ եկեք այս քաղաքական ճգնաժամը թող մի ութ ամիս էլ շարունակվի: Իսկ մենք համաձայն չենք այդ տրամաբանության հետ: Նրանք, ովքեր այդ տրամաբանությամբ են շարժվում, իրենց նեղ խմբային շահերն ավելի բարձր են դասում պետական շահից”:


Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են և պլան a-ին, և b-ին, և անգամ c-ին: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում ներկայացված մյուս ուժերին, վարչապետն ասաց. “Իմ կարծիքն այն է, որ նրանք նորից սխալվեցին”:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->