>

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Արցախբանկի հաշվեհամար է բացել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ադրբեջանի կողմից 30 000 եվրո փոխհատուցումը ստանալու համար։




Քոչարյանի զոհերը

Այս մասին բլոգերը գրել է ֆեյսբուքյան իր էջում։





Ավելի ուշ Ալեքսանդր Լապշինը գրել էր․

«Անկեղ ասած, ես մի փոքր ցավում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար: Նա վաղուց նման նվաստացում չէր զգացել: Սկզբում նա անձամբ և ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալության այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իր անձնական ինքնաթիռը հատուկ ջոկատայիններով ուղարկեց ինձ համար, ճանապարհորդ Լապշինի գործով հայտարարություններ արեց «ադրբեջանական արդարադատության» գերակայության մասին: Ամեն ինչ այդքան նրբագեղ սկսվեց:

Բայց հետո ամեն ինչ սկսեց կտրուկ վատնալ: Իմ դատարական գործով փակուղի մտան՝ չիմանալով հետագա անելիքները, խայտառակվեցին ամբողջ աշխարհի առաջ և քննադատության ենթարկեվցին Եվրամիության, Ռուսաստանի, Իսրայելի, Միացյալ Նահանգների և իրավապաշտպան բոլոր կազմակերպությունների կողմից․․․»:


Լապշինը նաև մեկնաբանել էր իր լուսանկարներից մեկը․ «Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինը, ով ինձ բռնել է ձախ կողմից, Միրալի Սամեդովն է: Նա այլևս չկա: Նա սպանվել է Մարտունու մոտակայքում ՝ 2020-ի հոկտեմբերին, ուղիղ 3 տարի անց, երբ մենք նրա հետ Բաքվի օդանավակայանում քայլում էինք տեսախցիկների առջև:



Անկեղ՞ծ: Ես ուրախ չեմ, որ լուսանկարի ինձ ծաղրող ադրբեջանցի զինվորը սպանվել է: Նա նաև ինչ-որ մեկի որդին է, միգուցե փոքր երեխաների հայր: Ես նույնիսկ ցավում եմ նրա համար: Նա չհասկացավ, թե ինչ է անում, և ինքը քարոզչության և մեծ քաղաքականության զոհ է: Թող Ալլահը նրա հետ լինի»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Լապշինը ՄԻԵԴ-ում հաղթել է Ադրբեջանին։ «Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են Բաքվի բանտում իմ նկատմամբ սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ կիրառելու համար: Ադրբեջանը պարտավոր է ինձ որպես փոխհատուցում վճարել 30 000 եվրո»,-նշել էր նա։

Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցումով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի հետ համաձայնացնելու ԼՂՀ այցելելու համար։ Բեառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը ու արտահանձնել Լապշինին։ Բաքվում դատարանը նրան երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։ Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր կարգադրություն՝ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության հասցնեին։

поделись с друзьями


от admin

-->