>

Շտպ հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը այս նկարի վրա և ակնկալում բոլորիդ օգնությունը՝ քանզի պատկան մարմինները չգիտես թե ինչու զբաղված են քրեական գործեր կարճելով։




Քոչարյանի զոհերը

Լիահույս եմ, որ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia — ը շտապ միջոցառումներ կձեռնարկի և նկարում պատկերված երիտասարդները շտապ կհայտնաբերվեն։





Նկարի մեքենան պատկանում է 44 օրյա պատերազմին մասնակցած և մինչ օրս հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի, որը որ պատերազմ գնալիս մեքենան կայանել է Գորիսում։


Մեքենան լկտիաբար ու ստորաբար գողացել են ըստ իմ ենթադրության նկարի երիտասարդները։ Չեմ բացառում, որ կարող էին Արցախից զենք և զինամթերք գողանալ և զգալով մեքենայի կարիք այն հափշտակեին։ Նկարը նկարելու ժամանակ՝ նոյեմբերի 2-ին գտնվել են Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Ինչպես կռահեցիք նկարահանվել են արագությունը գերազանցելու համար։ Դեկտեմբերի 13-ին՝ դիրքերից վերադառնալուց հետո Սիսիանի ոստիկանությունում ահազանգել է մեքենայի տերը գողության փաստի վերաբերյալ, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվում։ Ասեմ ավելին…



. Բավարար ապացույցներ չունենալու պարագայում գործը կարճվում է, իսկ ամեն անգամ ոստիկանության բաժին ներկայանալը մեքենայի տիրոջ համար արժենում է ավելի քան 40.000 դրամ քանզի գտնվում է Սիսիանից 300 կմ հեռավորության վրա և հայրենիքի սահմանները պաշտպանելու իր սուրբ գործին է լծված։ Չնայած, որ ոստիկանությունում այս նկարի ավելի լավ որակով տարբերակը կլինի և նույնիսկ չի բացառվում, որ տեսաձայնագրությունը ևս, ես պնդում եմ, որ դա բավարար ապացույց է և հանրությանը ներգրավելով հնարավոր է բացահայտել գողերի ինքնությունը։

Չի բացառվում, որ մեքենան արդեն գոյություն չունի, բայց հանցանք կատարածները լավագույն դեպքում պետք է ենթարկվել քրեական պատասխանատվության և հասարակության կողմից թքի ու մրի իրենց չափաբաժինը ստանան։ Վարձով ապրող զինվորի ընտանիքը այդ մեքենան ձեռք է բերել մի կերպ տաքսիով գումար հայթայթելու նպատակով։ Հորդորում եմ բոլոր նրանց ովքեր կճանաչեն նկարի երիտասարդներին թող անձնական նամակով մանրամասնեն բոլոր տվյալները։ Սիսիանի ոստիկանությունն էլ թող նայի և հասարակության միջոցով հանցագործություններ բացահայտելու ձևերը սովորի, «գյոռս» չեմ տանելու!!!

поделись с друзьями


от admin

-->