ՀՀ ՊՆ-ն մեկ անգամ ևս հայտարարություն տարածեց Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը — ingablog

Ինչպես նախօրեին տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը,



Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ:


Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ։

«Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:


Հավելենք, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը,


թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

поделись с друзьями

от admin