>

Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանը չի ունեցել ոչ մի անշարժ գույք: Սակայն երկու տարի անց` 2020 թվականին, նա հայտարարագրել է իրեն պատկանող անշարժ գույքի հսկայածավալ քանակ.

Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բազմամյա տնկի,




Քոչարյանի զոհերը

Այգետնակ (ամառանոց)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն՝  3 (հատ) միավոր,
Հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն):





Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանի որդին` Կառլեն Արամի Հովհաննիսյանը, ծնված 1993 թվականին, չի ունեցել ոչ մի գույք, սակայն երկու տարի անց` 2020 թվականին, նա հայտարարագրել է իրեն պատկանող հետյալ գույքը` հողամաս և MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա:

Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանի որդին` Հրաչյա Արամի Հովհաննիսյանը, ծնված 1994 թվականին, չի ունեցել ոչ մի գույք, սակայն երկու տարի անց հայտարարագրել է իրեն պատկանող հետևյալ գույքը` հողամաս և BMW մակնիշի ավտոմեքենա:

Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանի ամուսին (կին)՝ Լիլիթ Հենրիկի Թովմասյանը, ծնված 1979 թվականին,  չի ունեցել ոչ մի գույք, սակայն երկու տարի անց` 2020 թվականին, նա հայտարարագրել է իրեն պատկանող MAZDA մակնիշի ավտոմեքենա:

Հ.Գ.


Ծառայելով «բ..ի տղուն», որպես «բ.. ոստիկան», իրականացվել է մեր հասարակության մեջ ապրող մի ընտանիքի երազանքը` երեք որդիների համար ձեռք է բերվել տուն տեղ, կնոջ և չափահաս երեխաների համար ավտոմեքենաներ:

Տիկին Լիլիթը ունի երկու հարս. Մոնիկան՝ ծնված 1997 թվականին, Արուսյակը՝ ծնված 1997 թվականին:



Ողբերգություն է երբ ցեղասպանություն ապրած հայ ազգի կանայք անտեսում են Հայրենիք ունենալը և անձնական անվտանգությունը: Եթե մենք շարունակենք հանդուրժել, ապա շուտով թուրքը Երևանում է գործելու: Նայեք քարտեզին և պատկերացրեք Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը` Երևան-Գորիս-Մեղրի և Երևան-Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող, շուտով թուրքին են հանձնելու: Ես չեմ ցանկանա, որ տիկին Լիլիթը և նրա հարսները` Մոնիկան ու Արուսյակը, լավագույն դեպքում կրեն չադրաներ…

Զարուհի Փոստանջյան

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

23 մայիսի, 2021թ.

Сообщение Տիկին Լիլիթը, Մոնիկան և Արուսյակը լավագույն դեպքում կկրեն չադրա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->