>

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն էր, առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան զրպարտության եւ վիրավորանքների համար:


Բանն այն է, որ նա բազմիցս էր նշել ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների մասին եւ ահա նա ընթացք է տալիս այդ ամենին:







Քոչարյանի զոհերը

Հայցը ներկայացվելու է կոնկրետ օգտատերերի դեմ եւ ներկայացվելու են ապացույցներ:

Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Մուրադյանը:


«Շատ գրառումներ են եղել, որոնցում եղել են վիրավորական արտահայտություններ: Հայցադիմումի պահանջը լինելու է պատիվը արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրելու հետ կապված եւ լինելու է նաեւ երկրորդ հայց, որը նաեւ գումարային պահանջ է լինելու», – փոխանցեց փաստաբանը:


Փաստաբանը չմանրամասնեց, թե որ օգտատերերի մասին է խոսքը, սակայն նշեց, թե դրանք վերաբերում են վիրավորական արտահայտություններ հնչեցրածներին, Զոհրաբյանի լուսանկարը տղամարդկանց կերպարով տարածողներին եւ այլն:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->