>

Բավականին երկար տարիներ իմ նկատմամբ սեւ PR-ի քայլեր էին իրականացնում։

Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Չեմ ուզում հիմա կոնկրետացնել, թե ում կողմից, բայց միշտ մարդկանց մոտ մտահոգություն կար, որ ես կարող եմ վերադառնալ, չնայած, որ նման նպատակ չեմ ունեցել։




Քոչարյանի զոհերը

10 տարուց ավելի՝ ես որեւէ քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերել։






Բայց այդ մտահոգությունը մարդկանց մոտ կար եւ մեծ ջանասիրությամբ փորձում էին բոբոյի կերպար ձեւավորել, ներկայացնել, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։

Հիմա պետք է փորձենք ճշմարտությունը ներկայացնել։

Այն ժամանակ ես 1-2 հայտարարություն եմ արել, հետո տեսել եմ, որ ամեն անգամ մի նոր բան են բարդում քեզ վրա։

Հետո որոշեցի, որ թույլ չեմ տալու, որ որեւէ մեկն իմ օրակարգը ձեւավորի։


Ինչ ուզում են ասեն․ ես իմ օրակարգով ու իմ ծրագրով եմ ապրում եւ պատրաստ չեմ թույլ տալ,

որ որեւէ քաղաքական ուժ կամ որեւէ անձ իրենց ֆոբիաները բավարարելու համար ինձ օրակարգ թելադրեն,

որ ես էլ ամեն օր արդարանամ, եւ այն էլ՝ այնտեղ, որտեղ արդարանալու կարիք չկա»,- ասել է երկրորդ նախագահը։

Անդրադառնալով խաղողի մթերման գործընթացին՝ երկրորդ նախագահը նշել է, որ կազմակերպված մթերումն սկսվել է իր նախագահության ժամանակ.

«Եվ ոչ միայն խաղողի։ Նաեւ տոմատի։ Հիշում եմ, թե 97-98 թվականներին տարեկան քանի դեպքեր են եղել,



երբ թթված լոլիկները բերում էին, թափում Ազգային Ժողովի դարպասների դիմաց։

Հայաստանում չկար գոնե մեկ ասեպտիկ վերամշակման գործարան, որ կարողանային տոմատի մածուկ արտադրել եւ արտահանել։

Այն, ինչ ձեւավորվեց, ձեւավորվեց հենց այդ տարիներին, կառավարության լուրջ ջանքերով եւ անձամբ իմ ներգրավվածությամբ»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ երկրում կա կառավարման լուրջ ճգնաժամ.

«Եվ դա նրանից է, որ իշխանական ղեկին են նստել մարդիկ, որոնք պատկերացում չունեն մեծ համակարգի կառավարումից։

Վստահ եղեք, որ այս թիմի գալուց հետո դուք կտեսնեք ժամացույցի պես աշխատող համակարգ»։

поделись с друзьями


от admin

-->