>

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է տարածաշրջանային

հակամարտություններին ու նշել, որ դրանք կարող են լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։




Քոչարյանի զոհերը

«Խոսել ենք Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Անդրկովկասում իրավիճակի մասին։


Մեր կարծիքով՝ այս տարածաշրջաններում պահպանվող բոլոր հակամարտությունները կարող են լուծվել միայն քաղաքական-





դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և առճակատում թույլ չտալու հիման վրա», — այսօր Ռուսաստանի

Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում Հունաստանի վարչապետ Նիկոս Դենդիասի հետ

հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


Լավրովը նշել է, որ հույն գործընկերների հետ խոսել են Կիպրոսի խնդրով 5 [Հունաստան, Թուրքիա, Կիպրոս,

Միացյալ Թագավորություն և Կիպրոսի թուրքախոս համայնքի ղեկավարներ]  + ՄԱԿ ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպման [29.04.2021] մասին։



«Մենք մեր հերթին նշեցինք մեր սկզբունքային մոտեցումը Կիպրոսի խնդրի կարգավորման վերաբերյալ՝

ՄԱԿ Անվտանգության խորհդրի գործող բանաձևերի հիման վրա։

Ընդհանուր առմամբ, մենք բավականին բավարարաված ենք բանակցությունների արդյունքներով և

նրանով, որ հույն գործընկերները սկզբունքորեն տրամադրված են մեր փոխազդեցության հետագա խթանմանը տարբեր ոլորտներում», —

ընդգծել է ՌԴ դիվանագիտության ղեկավարը։

поделись с друзьями


от admin

-->