>

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջաֆար Զարիֆը մայիսի 26-ին ժամանում է ռեգիոն՝ Բաքու, իսկ հետո նաև Երևան:




Քոչարյանի զոհերը

Զարիֆը քննարկելու է ռեգիոնում ստեղծված իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին ծավալվող զարգացումների համատեքստում: Իրանի նախարարի այցը վկայում է, որ Թեհրանը բավականին անհանգստացած է իրավիճակով: Իրանը հայտարարել է, որ իր համար անընդունելի է սահմանների որևէ փոփոխություն: Մյուս կողմից սակայն, այդ հայտարարության առումով հարց է, թե արդյո՞ք այն լոկալ, դիրքային խախտումները, որ թույլ է տալիս Ադրբեջանը, Իրանը դիտարկում է անընդունելիության համատեքստում, թե՞ պարզապես դեմ է այդ իրավիճակը այսպես ասած հետագա էսկալացիայի ենթարկելու:





Միաժամանակ անկասկած է, որ Թեհրանի համար բուն խնդիրը սեփական սահմանների անձեռնմխելիությունն է, հաշվի առնելով նոր իրավիճակում այդ հարցում բազմապատկված վտանգները: Մյուս կողմից, Թեհրանի համար հույժ կարևոր է ոչ միայն կայունությունը, այլ նաև այն, որ անխախտ մնա հայ-իրանական սահմանը, քանի որ դրա փոփոխությունը և թուրք-ադրբեջանական միջանցքի առկայությունը օղակում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Իրանը: Իրանական դիվանագիտությունն այդ իմաստով ունի բավականին բարդ հարցեր լուծելու նպատակ՝ թույլ չտալ հետագա էսկալացիա, միաժամանակ նաև երաշխիքներ ստեղծել թե Իրանի սահմանների անձեռնմխելիության, թե նաև Սյունիքում հայկական ինքնիշխանության ապահովման համար:


Այն, որ Զարիֆը մեկնում է Բաքու ու Երևան, վկայում է, որ Իրանը ներկայանում է այսպես ասած ինքնուրույն նախաձեռնությամբ: Դա չի նշանակում շրջանցել Ռուսաստանն ու Թուրքիան, միևնույն ժամանակ սակայն ակնառու վկայում է Թեհրանի «ինքնուրույն» օրակարգի առկայությունը: Այդ հանգամանքն էլ ուշադրության է արժանի Վիեննայում ամերիկա-իրանյան բանակցության դրական ընթացքի համատեքստում, ինչը թերևս ինքնավստահություն է հաղորդել Իրանին: Ավելին, պետք չէ բացառել և այն, որ Թեհրանը նաև հենց այդ բանակցությանը շաղկապված օրակարգով է մեկնում Բաքու ու Երևան: Այդ իմաստով հատկանշական է, որ օրերս ԱՄՆ հետ գործակցության թեմայի հանդեպ ռեվերանս էր արել Բաքվի ղեկավար Ալիևը, նշելով, թե պատրաստ են ԱՄՆ հետ գործակցությունը խորացնելուն: Ալիևը ըստ էության այդպիսով արձագանքում էր մի շարք իրողությունների, այդ թվում Հայաստանի սահմանների հարցում Վաշինգտոնի կոշտ դիրքորոշմանը, բայց թերևս նաև Վիեննայի բանակցային գործընթացում ամերիկա-իրանյան դրական միտմանը: Որքան հաստատուն կլինի այդ միտումը, պարզ չէ, բայց որ այն կարող է նշանակալի ռեսուրս լինել ռեգիոնում ռուս-թուրքական ձևաչափի դոմինանտությունը կոտրելու հարցում, կասկածից վեր է:



Այդ իմաստով Զարիֆի ռեգիոնալ այցը ունի առանցքային նշանակություն: Միաժամանակ, այդ այցի ֆոնին մտահոգիչ է այն, որ դրան նախորդած օրերին հայկական տեղեկատվական դաշտում շրջանառության մեջ դրվեցին Իրանին առնչվող մեղմ ասած կասկածելի և անարդյունավետ տեղեկություններ, կապված այն իրողության հետ, թե իրանական կողմում կան հայ գերիներ ու պատանդներ, թե Հայաստան են ժամանել իրանցի տասը գեներալներ: Դրանք հայ-իրանական օրակարգի շուրջ ձևավորում են բացարձակ իռացիոնալ միջավայր, որը կարող է պետք լինել շատերին, սակայն բոլորովին ոչ Հայաստանին:շ

Сообщение Ինչ օրակարգով է Բաքու և Երևան ժամանում Մոհամադ Զարիֆը. իռացիոնալ գրոհ հայ-իրանական տիրույթի վրա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->