>

ARM 🇦🇲 RU 🇷🇺

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ, որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո’չ դաշնակիցներ, ո’չ գործընկերներ, ովքեր պատրաստ են ստորադասել իրենց շահը հանուն մեզ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։




Քոչարյանի զոհերը

Իմ ասածներն անտեսվել են, առաջարկներս ընկալվել որպես ծայրահեղ արմատական, իսկ կանխատեսումներս՝ ուռճացված և անհնարին։ Գրեթե 20 տարի ես պայքարել եմ Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության անտարբերության ու տգիտության դեմ, որպեսզի կանխեմ սպառնացող պատերազմը, կանխեմ հազարավոր մեր տղաների զոհն ու Արցախի կորուստը:


Եվ նույնիսկ Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ անտեսվեցին իմ առաջարկները` լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին և բանակի սպառազինության վերանայման խնդրին: Իսկ պատերազմի ժամանակ այնպիսի մի ստոր երևույթի հանդիպեցի, ինչպիսին է ռազմական և քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը ընթացք չտալ իմ առաջարկություններին, որպեսզի հետագայում չճանաչեն հաղթական որոշումների հեղինակայնությունը:





Այսքանից հետո արժե՞ շարունակել նման պայքարը հանուն մեր միացյալ Հայրենիքի ու մեր ժողովրդի վերածննդի: Ես կարող եմ հիշեցնել ինձ հայտնի այն ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, և մի կողմ քաշվել, չխանգարելով իշխանության համար պայքարողներին վերջնականորեն կործանել Հայաստանը:

Բայց ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ դավաճանելու արցախյան առաջին պատերազմում հաղթանակած և երկրորդ պատերազմում իրենց հայրերի գործի համար նահատակված մեր տղաների հիշատակը: Ես չեմ կարող անտարբեր հետեւել, թե ինչպես են իմ անպարտելի ազգին դարձնում ջարդված, ու հուսալքված բնակչություն` մասնատելով քաղաքական գզվռտոցներում:

Ես չեմ ուզում, որ մեր բանակը մնա ջարդված, իսկ մեր զինվորն` անպաշտպան: Ես չեմ կարող հանդուրժել, որ իմ հողում տիրի թշնամին` ոտնահարելով իմ ժողովրդի իրավունքը:
Այդ պատճառով ես նորից մտնում եմ քաղաքականություն, որպեսզի համատեղ ուժերով վերածնենք մեր միասնական Հայրենիքը: Մի անգամ մենք դա արեցինք, ընդ որում իրավիճակն այն ժամանակ ավելի ծանր էր, քան հիմա: Ղարաբաղյան շարժումը, որն սկսվել է 1988թ., երկու տարուց վերածվեց ռազմական բախման: 1990թ. արդեն մեր ֆիդայական ջոկատների և ադրբեջանական զինուժի միջև տեղի էին ունենում զինված բախումներ: 1991թ. սկսվեց լայնածավալ պատերազմը: Ադրբեջանն ուներ հզոր բանակ, զինված հրետանիով և ծանր տեխնիկայով, իսկ մենք` առանձին,ցիրուցան կամավորական խմբեր, որոնք զինված էին հիմնականում ինքնաշեն հրացաններով, իսկ հետագայում` թշնամուց առգրավված զենքերով: Մի տարվա ընթացքում ադրբեջանական բանակին հաջողվել էր մոտենալ ընդհուպ մինչև Մարտունու շրջկենտրոն,գրավել Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի 90%, Ասկերանի և Հադրութի շրջանների մի շարք գյուղեր․այսինքն, Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը(1,8հազ․կմ2)։ Ադրբեջանի ղեկավարությունն այն ժամանակ արդեն հայտարարում էր Ստեփանակերտում և Շուշիում հաղթական թեյախմության և սեփական դրոշի բարձրացման ամսաթիվը։

Այն ժամանակ Հայաստանի կամ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից որևէ մեկը, արդյոք, վերցրե՞լ է պատասխանատվությունը տարածքային և մարդկային կորուստների համար…ո’չ։ Այն ժամանակ տեղի ունեցավ ճիշտ նույն բանը, ինչը հիմա։ Ոչ ոք չէր ուզում պատասխան տալ արդյունքի համար, ոչ ոք չէր ուզում լինել մեղավոր, և ոչ ոք չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի համար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այսօր, մենք ջախջախված էինք ու թույլ,և ոչ ոք չէր տեսնում ելքը։ Սակայն ես հստակ գիտակցում էի, որ կա փրկության ճանապարհ, և դա ուժեղ, մարտունակ բանակն է։ Եվ ես ստանձնեցի: Կրկնում եմ, ավելի ծանր պայմաններում, քան այսօր։


Այն ժամանակ բանակի փոխարեն կային ցիրուցան, երբեմն իրար միջև հակասություններ ունեցողֆիդայական ջոկատներ։ Սպառազինություն ընհանրապես չկար, տարածքները թշնամու վերահսկողության տակ էին, իսկ մնացած քաղաքներն ու գյուղերը ավերված և հակառակորդի ինտենսիվ ռմբակոծության տակ։ Բայց ես ստանձնեցի։ Ես սկսեցի զրոյից. իրարից անկախ զինվորական ջոկատներից դեպի միասնական բանակ` զինվորական խստագույն կարգապահությամբ և ղեկավարման հստակ հիերարխիկ կառուցվածքով։ Պետք էր բացատրել մարտիկներին, ովքեր մինչ այդ կռվում էին ինքնուրույն, որ այսուհետ նրանք պիտի անվերապահորեն ենթարկվեն հրամաններին և գործեն միմիայն դրանց հիման վրա, և ինձ՝ 27-ամյա երիտասարդին, դա հաջողվեց։ Հինգուկես ամսվա ընթացքում մենք ունեցանք օրինակելի բանակ` օպերատիվ համակարգման ղեկավարմամբ։ Ես մանրակրկիտ ձևով մշակում էի ամեն մի օպերացիա, և շուտով իմ ղեկավարմամբ մենք հետ վերցրինք ոչ միայն գրավված տարածքները, այլև ազատագրեցինք Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի, Կուբատլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանները․ գրեթե 10հազ․կմ2։ Մենք հերոսական ժողովուրդ ենք՝ անպարտելի ու անխորտակելի: Մեզ անհրաժեշտ է միայն գրագետ ձևով համախմբել ու առաջնորդել համահայկական, համազգային ներուժը։

Իհարկե, դրա համար անհրաժեշտ են առաջնորդի, վերլուծաբանի և կառավարման հմտություններ։ 44-օրա պատերազմն ու մեր պարտությունը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ առանց առաջնորդի բանակը գլխատված է, իսկ հաղթանակն` անհնար։ Երկու տարվա ընթացքում մենք իրական ուժ դարձանք, որն ունակ էր թելադրել իր կամքը հակառակորդին։ Մենք ստիպեցինք, որ մեզ հետ հաշվի նստեն ոչ միայն Ադրբեջանը, այլև բոլոր միջնորդները։ Այդ ընթացքում մենք ունեինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Եվ ուզում են ոմանք այս փաստը ընդունել, թե ոչ, սակայն դա իմ անձնական ձեռքբերումն է, որը ես արժանիորեն կիսում եմ ժողովրդիս հետ, որովհետև միմիայն մեր ժողովրդի անվերապահ աջակցության շնորհիվ անհնարինը դարձավ հնարավոր։ Ցավոք, այդ հզոր բանակը հետագա 20 տարիներին միտումնավոր կազմաքանդվեց, իսկ ազգի հաղթանակն առանց խղճի խայթի ով ուզում, վերագրում էր իրեն։ Ես արդեն չէի առարկում դրա դեմ: Ինձ այլևս չէր զարմացնում ո’չ իմ ժողովրդի կարճ հիշողությունը, ո’չ էլ իշխանավորների լկտիությունը: Ես պատրաստ էի ընդմիշտ մնալ ստվերում, սահմանափակվելով խորհրդատվական գործունեությամբ, պայմանով, որ իմ առաջարկներն իրագործվելու են, իսկ խորհուրդներիս հետամուտ են լինելու:

Սակայն, ցավոք, միայն 44-օրյա պատերազմի ելքից հետո դուք համոզվեցիք, որ ես ճիշտ էի: Դուք տեսաք մեր բանակի թշվառ վիճակը և բարձրագույն զինվորականների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության ապաշնորհ պատրաստվածությունը: Պատշաճ հակաօդային պաշտպանություն կազմակերպելու` օդը փակելու և առաջնագիծն ամրապնդելու իմ առաջարկների անտեսման համար վճարեց մեր ժողովուրդը` հազարավոր մեր տղաների կյանքերով ու առաջին պատերազմի հերոսների կերտած հաղթանակը կորցնելով: Բոլորդ տեսաք, թե ինչպես են բանակի նախկին ու ներկա ղեկավարները, գլխավոր շտաբի պետերը և որոշ գեներալներ ակտիվորեն խուսափում 44-օրյա պատերազմի արդյունքի պատասխանատվությունից` փորձելով ամեն գնով իրենցից հեռացնել սեփական մեղքերը: Եվ դրանք գրեթե նույն ղեկավարությունն ու նույն գեներալիտետն են, ովքեր ինձ հեռացնելուց հետո ավելի քան 20 տարի իրենց և ձեզ համոզում էին, որ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը իրենց վաստակն է։ Այն ժամանակ ես ասում էի, որ մենք քիչ ժամանակ ունենք. այսօր ես պնդում եմ, որ մենք այլևս ժամանակ չունենք:

Թշնամին Հայաստանի սահմաններին չէ, թշնամին արդեն անցել է սահմանները: Միևնույն ժամանակ, չնայած վերահաս աղետին, ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ վակուումի մեջ: Մեր քաղաքական գործիչները շարունակում են ակտիվորեն բաժանել իշխանությունը՝ համառորեն չնկատելով մեր գլխին կախված թուրը: Մենք բոլորս այսօր ականատես ենք դառնում, որ հակամարտող քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի ՝ իշխանությունը պահելու կամ իշխանությոան գալուհամար: Այս նպատակին հասնելու համար նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու և արդեն իսկ օգտագործում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ: Վերոնշածս արտաքին և ներքին սպառնալիքներն ինձ ստիպում են որոշում կայացնել մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն, և ստիպենք, որ հաշվի նստեն իրական օրակարգի և արտաքին վտանգների հետ: Ես բավականին օբյեկտիվ ու սթափ եմ գնահատում քաղաքական ուժերի հնարավորությունները, հատկապես մեդիա ևֆինանսական ռեսուրսները, բայց դա ամենևին էլ չի նվազեցնում մեր շանսերը:

Այո, մենք չունենք համապատասխան ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ, բայց հույս ունեմ, որ մեր ժողովուրդը այս անգամ կանի սթափ ու ճիշտ ընտրություն և կաջակցի մեզ: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում` լուծում կա, և ես լի եմ պատրաստականությամբ ու վճռականությամբ` մեկ անգամ ևս ստեղծել անպարտելի ու հզոր բանակ, որը անխուսափելիորեն կապահովի մեր Հայրենիքի խաղաղությունը:
Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին:

Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները: Հարգելի ՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ, չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ, համախմբվել մեզ հետ և աջակցել մեզ` հանուն մեր միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունն ու ապահովությունը նորից կդառնան պետական գերակա խնդիր։
Уважаемые соотечественники!



Сегодня мы находимся перед угрозой потери государств
еннос
ти. Об этой угрозе я предупреждал много лет на всех площадках, всем руководителям, в открытых письмах и прямых обращениях. Предупреждал, что у нас мало времени, что у нас по факту нет ни союзников, ни партнеров, готовых ради нас поступиться собственными интересами, что нужно готовить сильную, непобедимую армию, потому что только собственными силами мы можем защитить нас и заставить считаться с нами. Мои слова игнорировались. Мои предложения воспринимались как слишком радикальные, а мои прогнозы — как слишком преувеличенные и невозможные.
Почти 20 лет я воевал против равнодушия и невежества политического и военного руководства Армении и Арцаха, чтобы предотвратить ожидающую нас войну, предотвратить гибель тысяч наших ребят и фактическую потерю большей части Арцаха.
Но даже на посту Главы Совета Безопасности Арцаха я не смог добиться серьезного отношения к внешним угрозам и пересмотра подхода к вооружению армии. А во время войны я столкнулся с таким кощунственным явлением, как готовность военного и политического руководства не выполнять мои рекомендации, чтобы не признавать затем авторства победных решений.
Стоит ли продолжать такую борьбу ради возрождения нашей единой Родины и нашего народа? Я могу напомнить себе известную истину, что каждый народ заслуживает своего правителя и отойти в сторону, не мешать воюющим за власть силам окончательно сгубить Армению. Но я понимаю, что не имею права предать память наших ребят, погибших в первой карабахской войне за победу и погибших во второй – за дело отцов. Я не могу равнодушно смотреть как мой непобедимый народ превращают в сломленное духом население, раздираемое политическими распрями. Я не хочу, чтобы наша армия была разбитой, а наш солдат – незащищенным. Я не хочу, чтобы на моей земле хозяйствовал враг, попирая права и унижая мой народ.

Поэтому я снова иду в политику, чтобы совместными усилиями возродить нашу единую Родину. Однажды нам это удалось, причем тогда ситуация была хуже, чем сейчас.
Карабахское движение, начавшееся в 1988 году за пару лет, разрослось в военный конфликт. В 1990 году уже вовсю шли боевые столкновения между нашими партизанскими отрядами и азербайджанской армией. В 1991 началась полномасштабная война. У азербайджанцев была сильная армия, вооруженная артиллерией и тяжелой техникой, у нас — разрозненные группы добровольцев, вооруженные в основном самодельным огнестрелом, а затем и трофейным оружием.
За год боевых столкновений азербайджанцам удалось приблизиться вплоть до Мартунинского райцентра, захватив весь Шаумяновский район, 90% Мартакертского, ряд сел Аскеранского и Гадрутского районов, то есть, в целом, почти половину территорий Нагорного Карабаха (1,8 тыс.кв.км). Руководство Азербайджана уже объявляло о дате победного чаепития в Степанакерте и Шуши и водружения своего флага там же.

Был ли кто-то из высшего политического или военного руководства Армении и Арцаха, кто бы взял тогда на себя ответственность за территориальные и человеческие потери? Нет. Тогда происходило ровно то же самое, что и сейчас. Никто не хотел отвечать за результат, никто не хотел быть виноватым, и никто не хотел брать на себя ответственность за дальнейшую судьбу Арцаха и арцахцев. Потому что, как и сегодня мы были разгромлены, как и сегодня выхода никто не видел.
Но я отчетливо понимал, что спасение есть, и оно в наличии сильной боеспособной армии. И я взялся. Повторюсь, в условиях более худших чем сегодня. Вместо армии были разрозненные, иногда конфликтующие между собой партизанские отряды. Вооружения не было совсем. Территории под контролем противника. Оставшиеся города и села разгромлены и находились под интенсивной бомбежкой… Но я взялся.

Мне пришлось с нуля создавать армию — из независимых военных отрядов сформировать единую армию, с жесткой армейской дисциплиной и четкой иерархической структурой управления. Нужно было объяснить боевикам, до этого воевавшим самостоятельно, что отныне, они должны беспрекословно подчиняться приказам и действовать только на их основании и мне, 27-летнему парню удалось это сделать.

За пять с половиной месяцев у нас появилась образцовая армия с оперативной координационной системой. Я продумывал и прорабатывал каждую операцию до деталей и вскоре под моим руководством мы отвоевали не только оккупированные ранее территории, но и освободили Кельбаджарский, Агдамский, Физулинский, Лачинский, Кубатлинский, Зангеланский и Джебраильский районы – общей площадью почти в 10 тыс. кв. км.
У нас героический народ, непобедимый и несокрушимый. Все что нужно – это грамотно возглавить всенародное, всеармянское ополчение. Конечно, для это нужны навыки – и лидерские, и аналитические, и управленческие. 44-х дневная война и наше поражение еще раз доказали эту истину – без лидера армия обезглавлена, без лидера победа невозможна. А с лидером можно победить противника, в разы превосходящего тебя в силе. И тогда, в 1992-1994 гг. нам это удалось.
За два года мы превратились в реальную силу, способную диктовать условия нашим противникам. Мы заставили считаться с нами не только Азербайджан, но и всех посредников. В этот период у нас была самая боеспособная армия в регионе. И хотят того признать некоторые или нет, но это мое личное достижение, которое я заслуженно разделяю со своим народом, потому что только при безусловной поддержке народа невозможное тогда стало возможным.

К сожалению, эту мощную армию за последующие 20 лет целенаправленно разрушали, а победу народа без зазрения совести присваивали все, кому не лень. Я уже и не возражал против этого. Меня давно перестала удивлять короткая память моего народа и наглость власть имущих. Я был готов навсегда остаться в тени, ограничиваясь консультационной деятельностью, но только при условии, что мои рекомендации будут выполняться, а к советам прислушиваться.
Но увы, только по исходу 44-х дневной войны моя правота была безоговорочно признана. Вы все наконец увидели и плачевное состояние армии, и никчемную подготовку высшего военного, да и политического руководства Арцаха и Армении.

За игнорирование моих предложений о задействовании должной воздушной обороны и укреплении передовой линии мы заплатили всем народом жизнями тысяч наших ребят и предали победу наших павших героев первой войны. Мы заплатили самую высокую цену, потеряв статус народа-победителя.
Вы все увидели, как бывшие и действующие главы армии, начальники Ген.Штаба и прочий генералитет активно открещиваются за итог 44-х дневной войны, всячески уходят от ответственности за этот итог. И это практически то же руководство, тот же генералитет, который более 20 лет, после моего смещения, убеждал себя и вас в том, что победа в первой карабахской войне – их заслуга.
Тогда я говорил, что времени у нас мало. Сегодня я говорю, что времени больше нет. Враг не у границ Армении, враг перешел границы.
При этом, несмотря на надвигающуюся катастрофу внутриполитическая жизнь продолжает оставаться здесь в вакууме. Наши политики продолжают активный дележ власти, в упор не замечая, висящего над нами меча. Мы все сегодня свидетели того, что противоборствующие политические силы готовы на все, ради получения или удержания власти. На пути к этой цели они ни перед чем не остановятся и уже задействовали огромные финансовые ресурсы.

Именно все изложенное, то есть и внешние угрозы и внутренние вынуждают меня принять решение об участии на предстоящих выборах. Я вынужден идти в политику, в том числе для того чтобы вместе со своей политической командой выступить сдерживающим фактором, балансирующим и стабилизирующим радикально настроенные силы, чтобы не дать им натворить фатальных ошибок и заставить считаться с реальной повесткой и внешними угрозами.

Я достаточно объективно оцениваю ресурсные возможности политических сил, в особенности медийные и финансовые, но это никак не уменьшает наши шансы на победу. Да, у нас нет ни соответствующих финансовых ресурсов, ни медийных, но я верю в поддержку народа и надеюсь на трезвый выбор избирателя. Я со всей ответственностью заявляю, решение есть, и я полон сил и готовности еще раз создать непобедимую армию, боеспособность и мощь которой неизбежно обеспечат мир на нашей земле.
Сегодня время неравнодушных. Время тех, кто понимает критичность момента и готов пожертвовать своим ради общего национального блага. Именно такая команда составляет костяк партии «Азатакан», с которой я собираюсь на выборы. Мы понимаем, какие вызовы стоят перед Арменией и знаем, как их решить.
Уважаемые соотечественники, я призываю вас, не оставаться равнодушными к судьбе нашего государства, объединиться с нами против реальной угрозы и поддержать нас для возрождения нашей единой Родины, где безопасность и защищенность народа снова станут первостепенной государственной задачей.

Сообщение Քիչ առաջ Սամվել Բաբայանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->