>

Շմայսը, Շմայսի եղբայր Լոլոն ու Սախկալով Աբոն ըստ իմ ունեցած հավաստի տեղեկությունների Էջմիածնի գյուղերի բնակիչներից անձնագրեր են հավաքում և քսերոքսի պատրվակով տանում իբրև որ վստահ լինեն,




Քոչարյանի զոհերը

որ իրենց ասած մարդուն ձայն կտան։ Դրա դիմաց գումար են բաժանում՝ անձը 20.000 դրամ սկզբունքով։ Թքած կունենայի իրականում սրանց բարոյազուրկ գործելաոճի վրա և չէի էլ անդրադառնա, բայց մարդկանց վախի մթնոլորտում պահելը և իբրև անձնագրի պատճեն ունենալով ձայն փախցնելը հայտնի շրջանակների համար արդեն չափազանց է։





Շմայսի մակարդակի միայն մսից ու աղիքներից բաղկացած անգրագետ ոչնչությունները կարող էին միայն մտածել, թե նման մեթոդով կարող են ճնշում գործադրել մարդկանց վրա, կամ ազդել նրանց ինքնակամ ընտրելու իրավունքի վրա։ Հեչ չմտածեք ժողովուրդ ջան, արխային տվեք ձեր անձնագրերը և պատճենները ամեն մի շուն ու շանգյալի, իսկ երբ օնլայն վարկ կվերցնեն ձեր անունով 200.000 դրամի, այ այդ ժամանակ ստիպված կլինեք 10 հատ էլ այդ 20.000-ից գտնել, որ վարկերի տակ երկար չճռաք!!!

Իսկ հիմա ուզում եմ տեղեկացնել պատկան մարմիններին, որ Հրանտիկ անունով մուսալեռցի Դավթյան Հրանտ Դավիթին, որը հանդիսանում է Մուսալեռ ռեստորանի սեփականատերը և մի քանի գազալցակայանների սեփականատերը կրկին զբաղված է նույն գործողությամբ։


Հարգելի ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ասածներիս ապացույցը գտնելու համար Ձեզանից երկար ժամանակ չի պահանջի։ Ըստ ականատեսների մեքենան կայանել է Էջմիածնի փոստի մոտ և անցորդներին 20.000 դրամ առաջարկել կրկին անձնագրի պատճենի դիմաց։ Վստահ եմ, որ մոտակայքում տեսախցիկներ կլինեն ֆիքսած այս պրոցեսը։ Ի դեպ հարգելի ՀՀ ոստիկանություն կարող եք մի քանի քրեական գործ հարուցել հայտնի Հրանտիկի վրա։ Ըստ իմ ունեցած ինֆորմացիայի հարցեր է լուծում պետավտոտեսչության տուգանքների հետ կապված։



Գումար է վերցնում և չեղյալ անում ակտերը։ Այ թե ի՞նչ եղանակով, կամ ում հետույքով, դա թող պարզի Հատուկ Քննչական Ծառայություն- ը։
Իսկ Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին(Գնդո) խորհուրդ կտամ չափազանց զգույշ լինել։

Գյուղապետերին հավաքել և հրահանգել է, որ Քոչարյանին ձայն տան խոսակցության ձայնագրությունը շուտով իրեն ու իրեն ենթարկված գյուղապետերին մայրուղի կհանի առանց նստատեղ հեծանիվով, իսկ հետևանքները բավականին տհաճ կլինեն
կհանդիպենք_արդարության_խաչմերուկում

Ռեգինա Պրազյան

Сообщение Շմայսի մակարդակի միայն մսից ու աղիքներից բաղկացած անգրագետ ոչնչությունները կարող էին միայն մտածել, թե․․․Ռեգինա Պրազյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->