>

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի անկախության տոնի առիթով Բաքվի ղեկավար Ալիևին հղած ուղերձում հիշեցրել է,




Քոչարյանի զոհերը

որ ԱՄՆ-ը հանձնառու է արցախյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցությանն օժանդակելուն: Այլ կերպ ասած, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքվի ղեկավար Ալլիևին հիշեցրել է Արցախի կարգավիճակի և պատերազմի հետևանքով ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցի մասին: Ըստ էության, ԱՄՆ նախագահը թերևս արձանագրել է պայմանը, որի դեպքում Վաշինգտոնը կընդառաջի հարաբերությունը խորացնելու Բաքվի ակնկալիքին, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր Ալիևը:





ԱՄՆ-ին ուղղված նրա ռեվերանսը պայմանավորված էր թերևս մի շարք գործոններով, այդ թվում և այն, որ նկատվում է ամերիկա-իրանյան հարաբերության կարգավորման շոշափելի միտում և այն զարգանալու դեպքում Ալիևը պատկերացնում է ռուս-թուրքական ձևաչափի ճկունության անկումը, հետևաբար նաև այդ ձևաչափի վրա այլևս ապահով «ճոճվելու» անհեռանկարությունը կամ «ճոճանակից» պարզապես ընկնելու վտանգը: Ալիևին Բայդենի հղած տոնական ուղերձը փաստացի ստացվում է նրա ռեվերանսի պատասխան, այն իմաստով, որ Վաշինգտոնը կընդունի այն, եթե Բաքուն ինքը իջնի «ճոճանակից» և ներգրավվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը վերսկսելու օրակարգին:


Իհարկե բարդ է պատկերացնել, որ Ալիևը պատրաստ է իջնել ռուս-թուրքական «ճոճանակից», որքան էլ այն կարող է պարունակել նրա համար էական ռիսկեր: Ըստ այդմ հավանական է, որ Բաքուն կարող է մտմտալ ԱՄՆ հանդեպ ռեվերանսը ավելի ուժգնացնելու և առարկայացնելու մասին:

Իսկ դա պետք է լուրջ դիտարկման առարկա լինի Երևանի համար:



Բանն այն է, որ այստեղ Երևանի ու Բաքվի միջև առկա է անուղղակի մրցակցության խնդիր:

Եթե ամերիկա-իրանյան հարաբերությունը կարգավորման ճանապարհով ընթանում է հաստատուն, ապա դա բերելու է ռեգիոնալ տնտեսա-քաղաքական նոր տարածության ձևավորման և այստեղ դրա համար պայքարը լինելու է Իրանին սահմանակից Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ըստ էության նաև այստեղ է թերևս շարժառիթներից մեկը, որ Բաքուն Սյունիքի իրավիճակը փորձում է մշտապես պահել լարվածության ռեժիմում: Առավել քան տարակուսելի է այն, որ նույնը փորձում են անել նաև Հայաստանի որոշ ներքաղաքական դերակատարներ և տնտեսական խմբեր:

Сообщение Ջո Բայդենն Ալիևին հիշեցրել է Արցախի կարգավիճակի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->