>

Փաշինյան. Բաքուն դժվար թե կարողանար ինքնուրույն գնալ սադրանքների Սյունիքում եւ Գեղարքունիքում




Քոչարյանի զոհերը

Տարածաշրջան:Հայաստան, Ադրբեջան
Թեմա: Քաղաքականություն





Միգուցե ինչ-որ մեկը դրդել է Ադրբեջանին սադրանք կատարել Սյունիքում եւ Գեղարքունիքում: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:


Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանը դժվար թե կարողանար ինքնուրույն, միայնալ գնալ նման արմատական քայլերի:

«Չգիտեմ, թե կոնկրետ ում հետ է Բաքուն համաձայնեցրել այս նախագիծը: Ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր համարձակվի դիմել նման գործողությունների: Կարծում եմ, որ դա արվել է այլ ուժերի հետ նախնական պայմանավորվածությամբ: Հենց ավելի հստակ տեղեկատվություն ունենանք, այդ մասին կհաղորդենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։



Պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե կարող է արդյոք դրա հետեւում Թուրքիան կանգնած լինել, Փաշինյանն ասաց, որ դա վարկածներից մեկն է:

 

Сообщение Փաշինյան. Բաքուն դժվար թե կարողանար ինքնուրույն գնալ սադրանքների Սյունիքում եւ Գեղարքունիքում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->