Լուկաշենկոն հայտարարել է Ryanair-ի ինքնաթիռում ահաբեկչի գտնվելու մասին — ingablog

Լուկաշենկոն հայտարարել է Ryanair-ի ինքնաթիռում ահաբեկչի գտնվելու մասին


Մայիսի 23-ին Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի ինքնաթիռում ահաբեկիչ է եղել, և դրա մասին իմացել են Բելառուսի սահմաններից դուրս: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Կառավարության տանը ելույթի ընթացքում:


«Թող արևմտյան պաշտպանները պատասխանեն, թե որ հատուկ ծառայությունների համար են աշխատել երկու ձերբակալվածները»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ խոսելով բելառուս ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչի և ռուսաստանցի Սոֆյա Սապեգի մասին:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքնաթիռի անձնակազմը խորհրդակցել է «ինքնաթիռի տերերի և Վիլնյուսի օդանավակայանի հետ», սակայն որոշել են վայրէջք կատարել Մինսկում:

Բելառուսի նախագահն ավելացրել է, որ 3 ուղևոր Մինսկում դուրս է եկել ինքնաթիռից՝ Վիլնյուսից չվերադառնալու համար:

«Բայց նրանցից ԱԱԾ-ի ֆեյք աշխատակիցներ են սարքել»,-ավելացրել է նա:

Կիրակի Աթենքից Վիլնյուս թռչող «Ryanair» ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել էին օդանավում տեղադրված ռումբի մասին:


Сообщение Լուկաշենկոն հայտարարել է Ryanair-ի ինքնաթիռում ահաբեկչի գտնվելու մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями

от admin