>

Ուր է բանալին. առաջին և երկրորդ նախագահների վեճը




Քոչարյանի զոհերը

Պարզունակություն է դիտարկել, թե արցախյան հարցի բանալին մեկ ձեռքում է, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ ի պատասխան աաջին նախագահի տեսակետի վերաբերյալ լրագրողների հարցի: Ինչպես հայտնի է, առաջին նախագահը հայտարարել է, որ արցախյան հարցի բանալին Ռուսաստանի ձեռքում է: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսել է նաև տարիներ առաջ: Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ դա պարզունակ մոտեցում է և բանալին մեկ տեղում չէ: Լայն իմաստով, առավել ռացիոնալ և ստույգ է թվում Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը: Ռուսաստանն ունի անշուշտ որոշիչ դեր, վճռական գործոն է ռեգիոնում, բայց անկասկած է, որ Մոսկվան չէ ամեն ինչ որոշողը: Իսկ խոսել բանալու մասին, նշանակում է խոսել ըստ էության ամեն ինչ որոշելու մասին: Միևնույն ժամանակ, ստացվում է հետաքրքիր կոնտրաստ, այն իմաստով, որ կարծես թե Ռոբերտ Քոչարյանն է Հայաստանում դիտարկվում Ռուսաստանի ներկայության գլխավոր հենակետ և ռուսական հետաքրքրությունների գլխավոր պաշտպան, մինչդեռ «բանալու» հարցում դիրքորոշումները խոսում են հակառակի մասին՝ այդ դիրքում Լևոն Տեր-Պետրոսյանն է:





Մյուս կողմից, հարկ է գուցե դիտարկել այդ հայտարարությունների հնարավոր տողատակը, որտեղ ամեն ինչ միարժեք դիտարկելն էլ կարող է լինել պարզունակություն, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ բանալին Ռուսաստանի ձեռքում է, այդ հայտարարությունն ըստ էության կարող է նշանակել, որ ՌԴ ձեռքում էր նաև պատերազմի բանալին: Ըստ այդմ, Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմից հետո կրկնելով իր «բանալու տեսությունը», ըստ էության հայտարարում էր, որ պատերազմը ևս Ռուսաստանի ձեռքի գործն է: Ահա այդ համատեքստում էլ, երբ Ռոբերտ Քոչարյանը ասում է, թե դա պարզունակ գնահատական կամ մոտեցում է, ոչ թե նվազեցնում է ՌԴ դերը, այլ պաշտպանում Ռուսաստանին պատերազմի համար պատասխանատվությունից, կամ այլ կերպ ասած՝ փորձում «մաքրել» այդ պատասխանատվությունից:


Եվ այստեղ ամեն ինչ կարող է ընկնել իր տեղը՝ առաջին և երկրորդ նախագահների դիրքավորումների առումով: Եվ բաց կմնա հարցը, թե պատերազմի ժամանակ այդուհանդերձ ինչու էին հենց նրանք ցանկություն հայտնել մեկնել Մոսկվա Ռուսաստանի «էլիտայի» հետ բանակցելու, որպեսզի դադարի պատերազմը: Այդ իմաստով թերևս հետաքրքիր կլինի «բանալու» մասին երրորդ նախագահի պատկերացումը, որը չեր հայտնել Մոսկվա մեկնելու ցանկություն:



Сообщение Ուր է բանալին. առաջին և երկրորդ նախագահների վեճը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->