>

Բայդենը կոչ է արել Կոնգրեսին երկրում զենքի կիրառման հետ կապված սահմանափակումներ մտցնել









Քոչարյանի զոհերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայի Սան-Խոսե քաղաքում մայիսի 26-ի առավոտյան տեղի ունեցած հրաձգության դեպքից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել երկրում «զինված բռնության համաճարակը»։Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Կոնգրեսին անհապաղ գործել, լսել ամերիկացի ժողովրդի, ներառյալ զենք ունեցողների մեծամասնության հորդորները, և օգնել վերջ տալու Ամերիկայում զինված բռնության համաճարակին»,-ասված է հայտարարության մեջ։


Բայդենը նաև հայտնել է, որ ի հիշատակ ողբերգության զոհերի դրոշներն իջեցված կմնան մինչև ընթացիկ շաբաթվա վերջ։



Նշենք, որ հարձակումը կատարվել էր տեղի երկաթուղին սպասարկող Valley Transportation Authority (VTA) ընկերության օբյեկտում։ Հրաձիգը եղել է ընկերության տրասպոտային վարչության աշխատակից 57-ամյա Սեմյուել Կեսիդին, ով ինքնասպան է եղել։ Նրա արարքի շարժառիթները հայտնի չեն։

поделись с друзьями


от admin

-->