>

Մինչև վերջերս բժշկության մեջ «ուշ ծննդաբերած» տերմինը վերաբերում էր կանանց, ովքեր առաջին անգամ մայրացել են 25 տարեկանից հետո:

Համարվում էր, որ ապագա մոր իդեալական տարիքը 20-27-ն է: Բայց գիտնականների վերջին բացահայտումը հերքեց այս վարկածները:  Այն մասին, թե որ տարիքում է առավել լավ մայր դառնալ, շատ վեճեր կան:




Քոչարյանի զոհերը

Մի կողմից՝ երիտասարդ մայրերը ավելի ամուր առողջություն ունեն, նրանց ձվաբջիջները չեն հասցրել ենթարկվել շրջակա միջավայրի այնքան վնասակար ազդեցություններին, որքան ավելի հասուն կանանցը:




Image result for беременность

Բայց մյուս կողմից՝ տարեցտարի կանայք ավելի ուշ են ամուսնանում, ավելի մեծ ուշադրություն են դարձնում կարիերային, շրջագայություններին, անհոգ երիտասարդությանը:

Տեխասի համալսարանի բժիշկ Ջոն Միրովսկու բացահայտման համաձայն՝ երեխա ունենալու համար իդեալական տարիք 34-ն է:


Ահա մի քանի փաստարկ: 34 տարեկանն օպտիմալ տարիք է կնոջ օրգանիզմի համար, որպեսզի առողջ երեխա բեղմնավորի և կրի:

Բացի դրանից՝ ավելի երիտասարդ տարիքում կանանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում տարբեր հիվանդություններ և վիճակներ, որոնք կարող են դժվարացնել ծննդաբերությունը:


Image result for беременность

Ի պաշտպանություն այս վարկածի՝ հանդես եկան նաև հոգեբաններ, որոնց ուսումնասիրությունները հաստատում են, որ 30-ն անց կանայք սովորաբար ավելի լուրջ և կայուն հարաբերությունների մեջ են լինում, կայուն աշխատավարձ են ունենում և բավականաչափ կյանքի փորձ երեխային ավելի լավ դաստիարակելու համար:

Սակայն բժիշկները զգուշացնում են, որ 35 տարեկանից հետո աճում է բարդությունների և քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, այդ տարիքում կանայք պետք է հղիությունը բժիշկների խիստ հսկողությամբ պլանավորեն:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->