>

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները շրջապատել և գերեվարել են Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի մեր սահմանային տեղամասի շրջանակում ինժեներական աշխատանք կատարող հայ 6 զինծառայողի, գերավարելով նրանց:




Քոչարյանի զոհերը

Ըստ ՊՆ-ի, միջոցներ են ձեռնարկվում նրանց վերադարձնելու համար: Առաջին հարցը, որ առաջանում է այս դեպքում այն է, թե ՊՆ-ն ինչու՞ համարժեք միջոցներ չի ձեռնարկել ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմանին և ու՞ր է պաշտպանության նախարարը, որը նախօրեին ԱԺ-ում հայտարարում էր այն մասին, թե պարզ է Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը: Ինչն է պարզ պաշտպանության նախարարի համար, մեղմ ասած այդքան էլ պարզ չէ, այն ամենից հետո, ինչ շարունակում է կատարվել սահմանին:





Փոխարենը պարզ է մի բան, որ ևս մի քանի այդպիսի սահմանային միջադեպ, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ հաջողությամբ կիրականացնի իր ընտրական նպատակը, որի մասին բարձրաձայնում էր երկու օր առաջ՝ զրոյացնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու այդպիսով չեզոքացնել նրան որպես ընտրական մրցակից: Մինչդեռ ակնառու է, որ սահմանային միջադեպերը կրկնվում են կայուն պարբերականությամբ և մեկը մյուսից աղաղակող բնույթով:


Գերեվարումից առաջ, ինչպես հայտնի է, Վերին Շորժայի ուղղությամբ տեղի էին ունեցել կրակահերթերը, որոնց հևտանքով զոհվել էր հայ զինծառայող: Հիմա գերեվարումը, և հարց է առաջանում, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Այդ համատեքստում էլ հարց է առաջանում, թե ինչի՞ համար է Մոսկվա մեկնում Հայաստանի պաշտպանության նախարարը, որտեղ հանդիպելու է ՌԴ նախարար Շոյգուին: Այդ մասին նախօրեին ազդարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Ընդ որում, հատկանշական է նաև հենց այդ հանգամանքը, որ դեպքը տեղի է ունենում Վաղարշակ Հարությունյանի Մոսկվա մեկնելուց առաջ: Դա շանտաժ է միայն Հայաստանի՞ հանդեպ, թե՞ ինչպես նկատել էինք՝ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հաշտվել է նաև ՌԴ ատամները և «մեկ առ մեկ» քաշում է նաև դրանք, հատկապես, որ ցավը զգում է Հայաստանը:



Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախօրեին հայտարարեց նաև, թե Ադրբեջանն անկասկած չէր կարող միայնակ դիմել սահմանային սադրանքներին և գործակցում կամ պայմանավորվում է ինչ-որ մեկի հետ: Փաշինյանը հայտարարեց, թե դա պարզելուց հետո ամեն ինչ հանգամանալից կներկայացնեն հանրությանը, անցնող տարվա, հինգ, տասը տարիների պատմությունը, տեղի ունեցածը: Ե՞րբ և ինչպե՞ս է պարզվելու, թե ում հետ է գործակցում Ադրբեջանը սահմանային սադրանքների հարցում: Այդ օբյեկտը Հայաստանու՞մ է, թե՞ Ռուսաստանում: Տրամաբանությունը հուշում է, որ կամ այստեղ է, կամ այնտեղ: Որովհետև, հասկանալի է, որ Ադրբեջանը դաշնակցում է և գործում Թուրքիայի հովանավորությամբ, սա պարզ է ցերեկվա լույսի պես:

Միաժամանակ պարզ է, որ ցերեկվա լույսի պես ակնառու հանգամանքը Նիկոլ Փաշինյանի համար չէր ունենա լրացուցիչ պարզելու անհրաժեշտություն: Հետևաբար, խնդիրը այլ «գործակցության» դաշտում է, ըստ այդմ՝ Հայաստանու՞մ է Ադրբեջանի սադրանքային գործընկերը, թե՞ Ռուսաստանում: Կխոսի՞ այդ մասին Նիկոլ Փաշինյանը մինչև հունիսի 20:

Сообщение Քոչարյանի երեկվա ասածը իրականություն դարձավ․․․․Ամեն ինչ անել և ոչնչացնել Փաշինյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->