>

Գեներալ Արշավիր Ղարամյանը հայտարարություն տարածեց․ Ինչ է սպասվում




Քոչարյանի զոհերը

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո հայկական իրականության մեջ ի հայտ եկավ նոր զորատեսակ՝ «ասֆալտի ֆիդայիներ»։





2016 թվականի ապրիլյան պատերազմից առաջ և դրանից հետո ազգովի դարձանք «ռազմական փորձագետ»։

2020 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այդ երկուսի խաչասերումից լույս աշխարհ եկավ նոր՝ «ֆեյսբուքի ֆիդայիներ», ժամանակակից տեխնոլոգիաներով և սպառազինությամբ զինված զորատեսակը։


Հիմա, չոր հաշվով ի՞նչ ունենք։ Մի օր առաջ թշնամու հրահրած բախման արդունքում տվեցինք զոհ, այսօր 6 զինծառայող առևանգվեցին, վաղը թե ինչ կլինի՝ ոչ ոք չի կարողանում կանխատեսել․․․

Փաստն այն է, որ ի դեմս ներկա ռազմաքաղաքական «ղեկավարության»՝ (Պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ) գործ ունենք դեգեներատ պոպուլիստ դիլետանտներ հետ, որոնք ի վիճակի չեն ո՛չ անցյալի դասերը քաղել, ո՛չ ներկա իրավիճակը կառավարել և ո՛չ էլ տեսնել ապագան։



2021 թվականի ներկա իրադրությունը շատ նման է 1990-ական թվականների բարձիթողի վիճակին։

Փոխանակ առաջընթացի՝ հետ ենք գլորվում, ինչպես նախկինում ասել եմ՝ դեպի մինուս անվերջություն․․․

 

поделись с друзьями


от admin

-->