>

Արևելքը ոչ միայն աչքի է ընկնում շոգ անապատներով, քարավաններով և կանանց գեղեցիկ զգեստներով, այլև բնիկների մեծ իմաստունությամբ։




Քոչարյանի զոհերը

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ արաբական մի շարք ասացվածքների, որոնցում թաքնված են դարերի խորքից եկող գիտելիքներ և բարոյականության ոսկե կանոններ։




Երբ խոսում ես, խոսքերդ պետք է լռությունից ավելի արժեքավոր լինեն։ Ոչխարների բանակը, որը ղեկավարում է առյուծը, կհաղթի առյուծների բանակին, որը ղեկավարում է ոչխարը։

Սխալը հերքելը կրկնակի սխալ է։ Խելացին կհասկանա, երբ ակնարկես, իսկ հիմարը, երբ դրդես։


Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղը այն ամենից, ինչ ամուսինն ասում է իրեն։ Մեկ սեփական փորձը ավելի կարևոր է, քան իմաստության 7 կանոններ։

Բարությամբ և քնքուշ խոսքերով կարելի է փղին պարանի վրայով քայլեցնել։ Քամիները չեն փչում այնպես, ինչպես ուզում են նավերը։

Եթե զնդան ես դարձել, ապա դիմացիր, իսկ եթե մուրճ, հարվածիր։ Ով անթերի ընկեր է փնտրում, նա միայնակ է մնում։


Հնարավոր չէ հասկանալ ժամանակն առանց շարժման։ Լավագույն իշխանը նա է, ով կարողանում է իշխել սեփական եսին։

Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր։ Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ է կարող մարդը, իսկ պարտությունը՝ մարդու իրական արժեքը։ Եթե չեք կարող հասնել ամեն ինչի, պետք չէ հրաժարվել դրա մի մասից։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->