Բաքվում ԱՄՆ դեսպանության կոշտ զգուշացումը․ Անսպասելի իրավիճակ — ingablog

Բաքվում ԱՄՆ դեսպանության կոշտ զգուշացումը․ Անսպասելի իրավիճակ



Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության և վեց հայ զինվորների գերեվարման հետ:


Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մասնավորապես գրել է.

«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ:

Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»,- նշվում է գրառման մեջ:



Հոդվածի աղբյուրի հղումը

1Lurer. am

поделись с друзьями

от admin