ՀՀ փոխվարչապետի կոշտ հայտարարությունը․ Պատային իրավիճակ — ingablog

Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։



Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։


-Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկը ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։

-Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։


Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս համատեքստում ընդգծել ենք նաեւ մեր գերեվարված զինվորականների վերադարձը։


Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ։

поделись с друзьями

от admin